Շնորհավորանքներ Սարգիս Թարվերդյանին

07 հոկտեմբերի 2018 | | Լուրեր

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԱՐԱՐԱՏ» սննդի կոմբինատի խորհրդի նախագահ, Հայաստանում Շրի Լանկայի հանրապետության Պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանի ծննդյան օրն է։ Բացառիկ մեծ է Սարգիս Թարվերդյանի ավանդը Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում, ինչը մեր երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից է։ Նրա ղեկավարած կոմբինատում հայաստանյան էկոլոգիապես մաքուր և արևահամ մրգերը դառնում են բարձրորակ հյութեր՝ մեծ աշխարհ տանելով հայոց օրհնյալ հողի, հրաշք ջրի և արևի բույրն ու ջերմությունը։ Բազմատեսակ պահածոները առանձին շուկաներում արդեն փնտրվող բրենդ են, իսկ բուժիչ թեյատեսակները հաճելի հեռանկար ունեն։ Սարգիս Թարվերդյանի համար բիզնեսում առավել կարևորը հայրենական արտադրության հզորացումն է, որով բազմաթիվ նոր աշխատատեղեր են ստեղծվում։

Բազմազբաղ գործարարը հասցնում է ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ՝ Պատվավոր հյուպատոսի իր պաշտոնը ծառայեցնելով նաև արտերկրի կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու գործին։

Վաստակած գործարարն արժանացել է բազմաթիվ բարձր պարգևների։ Սիրով շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով և մաղթում արևշատություն, աշխատանքային նոր ձեռքբերումներ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա