ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՈԼԴՈՎԱ

28 սեպտեմբերի 2015 | | Լուրեր

Սեպտեմբերի 28–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալեց Մոլդովայի հանրապետության արդյունաբերողների և ձեռներեցների ազգային կոնգրեսի պատվիրակությանը՝ կոնգրեսի նախագահ Վասիլի Տառլևի գլխավորությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հյուրերին ներկայացրեց մեր հանրապետության գործարար մթնոլորտը, նոր տնտեսահարաբերությունների պայմաններում գործելու առանձնահատկությունները, Հայաստանի արտաքին կապերն ու մասնավորապես Մոլդովայի գործարարների հետ աշխատելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները։

Վասիլի Տառլևը նշեց, որ Մոլդովայում այսօր ապրում են շուրջ 7–8 հազար հայ, ովքեր արժանապատիվ և օրինապաշտ քաղաքացիներ են, մի մասը հաջողակ գործարարներ, ովքեր հայ–մոլդովական համագործակցության շրջանակներում կարող են երկուստեք շահեկան և կապող օղակ դառնալ։ Պարոն Տառլևը նաև շեշտեց, որ Հայաստանի համար Մոլդովան կարող է դառնալ Եվրոպական Միության շուկա դուրս գալու տարանցիկ ճանապարհ։

Երկու նախագահները վավերացրեցին երկու կարևոր փաստաթուղթ։

Առաջինը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Մոլդովայի հանրապետության արդյունաբերողների և ձեռներեցների ազգային կոնգրեսի միջև համագործակցության համաձայնագիր է, որով նախատեսվում է երկու երկրների սուբյեկտների համար ստեղծել գործակցության բարենպաստ պայմաններ՝ հենվելով միջպետական համաձայնագրերի վրա, նպաստել առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Երկրորդ փաստաթուղթը կոնկրետ պայմանագիր է, որով նախատեսվում է Մոլդովայում և Հայաստանում հիմնել Առևտրի տուն, ինչը նպաստելու է արդյունաբերողների, բանկերի, ապահովագրական գործակալությունների և բիզնեսին առնչվող տարբեր կազմակերպությունների ուժերի համախմբմանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա