Ծնվել է Ամատունի Տոնոյանը

24 սեպտեմբերի 2023 | | Ծնունդդ շնորհավոր

Սեպտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության նախագահ Ամատունի Տոնոյանի ծննդյան օրն է։ Ամատունի Տոնոյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, ովքեր նոր մտածողություն սկզբնավորեցին մեր տնտեսահարաբերություններում։ Իր հիմնադրած «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերությամբ Ամատունի Տոնոյանը առաջիններից է, ով Հայաստանի մասնավորապես շինինդուստրիայում եվրոպական արդիական ու բարձրակարգ տեխնոլոգիաներ ու շինանյութեր ներմուծեց՝ մեծապես նպաստելով շինարարական նոր կուլտուրայի ձևավորմանը, ավանդականին զուգահեռ նորի արմատավորմանը։ Այդ ամենը, բնականաբար, նաև նոր աշխատատեղեր են՝ բարվոք աշխատավարձով։ «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերությունը հիմնականում զբաղվում է լուսաթափանց և մետաղե կառուցվածքների արտադրությամբ, ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխման, օդորակման համակարգերի մոնտաժով և վաճառքով։ Եվ պատահական չէ, որ մայրաքաղաքի ամենաշքեղ, նորաոճ ու էլիտար շենքերին «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ» ընկերության ձեռագիրը կա։

Ամատունի Տոնոյանի ղեկավարած «ԵՎՐՈՊՐՈՖԱՅԼ»–ը ոլորտի ամենավարկանիշային ընկերություներից է և ակտիվ գործարար կապերի մեջ է եվրոպական աշխարհահռչակ ֆիրմաների հետ, որոնք գտել են իրենց արժանապատիվ գործընկերը Հայաստանում։

Ամատունի Տոնոյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, պատկերավոր ասած, հնաբնակներից է, ում համար Միության հանդիպումներին, այցերին, քննարկումներին ու այլ միջոցառումներին ակտիվորեն մասնակցել ոչ թե պարտականություն է, այլ հոգու պահանջ, քաղաքացիական ակտիվության դրսևորման հնարավորություն։

Էությամբ բարի է, ակունքները երբեք չմոռացող...Ամեն պահ հարազատ Ջավախքը մտքում է կամ լեզվի վրա. անշուշտ նաև՝ գործով։

Սիրով շնորհավորում ենք լավ ընկերոջն ու վաստակած գործարարին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center