Ծնվել է Կարապետ Մովսիսյանը

Օգոստոսի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ՏԱՎՐՈՍ» ԲԲԸ հիմնադիր նախագահ Կարապետ Մովսիսյանի ծննդյան օրն է։
Կարապետ Մովսիսյանը մեկն է այն հետևողական ու սկզբունքային եզակի գործարարներից, ով տարիներ շարունակ կլինիկական մահվան մեջ գտնվող կոշկագործությունից չհեռացավ...Իր ղեկավարած կոշիկի ֆաբրիկան առավել վերազինեց արդիական տեխնիկայով ու տեխնոլոգիաներով և բարձրորակ արտադրանքով դուրս եկավ նաև արտաքին շուկա։ Ոլորտի համար թեև այսօր էլ կան լուրջ պրոբլեմներ, բայց Կարապետ Մովսիսյանը լավատեսորեն հավատում է, որ կոշկագործությունը Հայաստանում կամաց–կամաց գտնելու է զարգացման իր ճանապարհը։
Որպես Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ՝ Կարապետ Մովսիսյանը օգտագործում է առկա հնարավորություններն ու միջոցները մարզում գործարարությունը զարգացնելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու։
Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ և մաղթում նոր հաջողություններ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել