ԵՏՀ Խորհուրդը կստեղծի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգ

20 հուլիսի 2015 | | Լուրեր

Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա են եղել ԵՏՀ Խորհրդի անդամները։ Հայկական կողմից նիստին մասնակցել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են մաքսային կարգավորման, արդյունաբերության եւ առեւտրի ոլորտների մի շարք հարցեր։

Մասնավորապես ԵՏՀ խորհուրդը հաստատել է հարցերի ցուցակը, որոնցով ԵՏՀ կոլեգիան խորհրդատվություններ է անցկացնելու ԵՏՄ մաքսային սահմանը վերահսկող մարմինների համագործակցության հանձնաժողովի հետ։ ԵՏՀ խորհուրդը որոշել է նաեւ ստեղծել աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու ԵՏՄ մաքսային տարածքում մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգ։ Համակարգը էլեկտրոնային փաստաշրջանառության ենթակառուցվածքի ձեւավորման պարտադիր պայմաններից մեկն է, որը միջգերատեսչական եւ միջպետական համագործակցության պարագայում մատակարարումների շղթայում ապահովում է բիզնես գործընթացը։

Սկզբնաղբյուր՝ NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա