15 տարում «Ռուսալը» Հայաստանում ավելի քան 130 մլն դոլարի ներդրում է արել

20 հուլիսի 2015 | | Լուրեր

Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը (աշխարհում ալյումին արտադրող «Ռուսալ»-ի կազմի մեջ է մտնում) իր գոյության 15 տարիների ընթացքում թողարկել է 230 հազար տոննայից ավելի արտադրանք, որի շուրջ երկու երրորդը՝ վերջին հինգ տարիներին: Ձեռնարկության տարեկան արտադրության ծավալն աճել է 2000 թ. 768 տոննայից մինչեւ մոտ 30 հազար տոննա՝ 2014 թ.:

Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել «Ռուսալ»-ի ներդրումների հաշվին, որոնց ծավալը 15 տարվա ընացքում գերազանցել է 130 մլն դոլարը:

«Արմենալ»-ի համար առավել արգասաբեր են եղել 2010-2015 թվականները: Այս ժամանակահատվածում արտադրության ծավալները եւ մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքը աճել են 1,5 անգամ, փայլաթիթեղի հաստությունը նվազել է 17,5 միկրոնից մինչեւ 13 միկրոն, արտաքին խոտանը նվազել է 22,5 անգամ, իսկ միջին ամսական աշխատավարձ աճեց ավելի քան 2 անգամ՝ մինչեւ 370 հազար դրամ:

2012 թվականից հայ փայլաթիթեղագործների աշխատավարձն ինդեքսավորվում է: Ընդ սմին ամսական ինդեքսացիայի չափը նախնական 1945-ից աճել է մինչեւ 41 610 դրամ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում:

2015-2016 թվականներին ձեռնարկությունը կավարտի «Ռազմավարություն 33 600 տոննա»-ի իրագործումը: Ներկայումս մշակվում է «Արմենալ – 40 000» ծրագիրը: Այս բարձր ցուցանիշին գործարանը նախատեսում է հասնել 2017-2020 թթ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

Գործարանի 15-ամյակի եւ Մետաղագործի օրվա մասնագիտական տոնի առիթով «Արմենալ»-ում տեղի են ունեցել համերգ եւ լավագույն աշխատողների պարգեւատրում:

Սկզբնաղբյուր՝ NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա