Ռուսական փայլաթիթեղի ճանապարհը փակ չէ Հայաստանի շնորհիվ

09 հուլիսի 2015 | | Լուրեր

Բացառված չէ, որ ռուսական փայլաթիթեղի եվրոպացի պատվիրատուների մի մասին կմատակարարվի «Արմենալ» գործարանի արտադրանքը։ Այս մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռուսալ» ԲԲԸ փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Սերգեյ Գորյաչեւը՝ պատասխանելով Եվրամիությանը հակադեմփինգային տուրքով փայլաթիթեղ մատակարարելու մասին հարցին։

«Եվրոպան մեզ համար փակ չէ։ Մենք ունենք «Արմենալը», որտեղ մենք արտադրության ծավալները մեծացրել ենք մինչեւ 5 հազար տոննա։ Այս տարի մենք կմոտենանք 33 հազար տոննային։ Վերջին 4 տարվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել թերությունները շտկելու համար։ Դա լիարժեք լավ ձեռնարկություն է, որը ծածկում է Եվրոպայում մեր վաճառքի բոլոր պլանները»,- նշեց Գորյաչեւը։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ԵՄ-ն հակադեմփինգային տուրք էր սահմանել ռուսական «Ռուսալ» ալյումինի կոնցեռնի համար, որը սակայն չի վերաբերում Հայաստանում նրա դուստր ձեռնարկությանը՝ «Արմենալին»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա