2014թ. ավելի շատ հայկական փայլաթիթեղ է արտահանվել ԵՄ

2014թ. Հայաստանից Եվրամիություն արտահանվող փայլաթիթեղի ծավալները ավելացել են։ Այս մասին վկայում են 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը։
2014թ. հանրապետությունից մոտ 88.5 մլն դոլարի 30 հազար փայլաթիթեղ է արտահանվել, ինչը 10.1 տոկոսով ավել է, քան 2013թ.։
Արտահանման 86 տոկոսը կատարվել է դոլարով։ Անցյալ տարվա պես այս անգամ նույնպես Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկել փայլաթիթեղին (2014թ. կազմել է 87 տոկոս)։
Նշենք, որ ԵՄ արտահանման ծավալները ակտիվացել են այն բանից հետո, երբ 2013թ. դեկտեմբերին Եվրամիության դատարանը հանել էր 2009թ. սեպտեմբերին հայկական փայլաթիթեղի վրա դրված հակադեմպինգային մաքսերը։ Արտահանումը դեպի Եվրոպա շարունակվում էր մաքսերից ազատ անվանացանկով, բայց ավելի սահմանափակ քանակով։
Հատկապես մեծացել է արտահանումը դեպի Գերմանիա։ Եթե 2013թ. այն կազմում էր 56 տոննա, ապա 2014-ին՝ արդեն 2316։ Մի քանի տասնյակ տոննա փայլաթիթեղ է արտահանվել Իտալիա եւ Իսպանիա այն դեպքում, երբ 2013թ. դեպի այդ երկրներ արտահանում չի իրականացվել։ Գերմանիայից հետո ԵՄ ամենախոշոր ներկրողը եղել է Ավստրիան (372 տոննա)։
2014թ. արտահանման նոր շուկա դարձավ Թուրքիան՝ թեկուզ եւ փոքր ծավալներով (1.8 տոննա)։ Մերձավորարեւելյան երկրներից խոշոր ներկրողներ են Իրաքն ու Իսրայելը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանը փայլաթիթեղ է արտահանել աշխարհի 17 երկիր։
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել