Փոխնախարար. ՀՀ-ն կբարձրացնի մաքսատանը երաշխիքների նկատմամբ պահանջները

Եվրասիական միության կազմում Հայաստանի մաքսային բրոքերների համար կբարձրանան մաքսավճարների ապահովագրության դեպոզիտները: Այդ մասին դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:
Մաքսային բրոքերները պետք է մաքսավճարների իրականացման ֆինանսական երաշխիքներ ունենան. 2015թ.՝ առնվազն 150 մլն դրամ, 2016թ.-ից սկսած՝ 300 մլն դրամ (ներկայիս պաշտոնական փոխարժեքով՝ 630 հազար դոլար):
Միրումյանը հստակեցրեց, որ ԵՏՄ-ն շատ ավելի խոշոր երաշխիքներ է նախատեսում՝ 1 մլն եվրո: «Ոստի մեզ 18 ամիս անցումային շրջան է հատկացվել»:
Մաքսային վճարների երաշխիքներից բացի՝ ԵՏՄ-ի երկրներում պահանջում է նաեւ բիզնեսի առաջ եւ հնարավոր կորուստներ դեպքում մաքսային բրոքերների պատասխանատվության ապահովագրություն: Ռուսաստանում դրա նվազագույն չափը կազմում է 10 մլն ռուբլի: «Սակայն մենք չենք ցանկանում սահմանափակումներ նախատեսել: Ապահովագրական պայմանագրերի կնքման հարցը մենք կթողնենք բիզնեսի հայեցողությանը», - հայտարարեց Միրումյանը:
Բացի այդ, ԵՏՄ-ի կանոններով՝ 2015-ից մաքսային բրոքեր կարող են լիենել միայն իրավաբանական անձինք, իսկ վերջիններիս իրավասու ներկայացուցիչները՝ միայն մաքսային գործի մասնագետներ:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել