Սերժ Սարգսյան. 20 տարիների ընթացքում տնտեսության առաջընթացը ակնհայտ է

Վերջին 20 տարիներին Հայաստանի տնտեսության առաջընթացն ակնհայտ է: Այդ մասին դեկտեմբերի 5-ին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների համագումարի բացմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունը արտադրողականության եւ ներդրումների աճն է, արտահանման նոր շուկաների որոնումը: Անցած տարիների ընթացքում այդ ուղղությամբ շատ բան է արվել, հավելեց նախագահը 1995թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը 17.5 դոլար: Արտահանումը կազմում էր միայն 303,6 մլն, ընթացիկ հաշվի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 17.2%-ը եւ դեռ շարունակում էր աճել», - հիշեցրեց նախագահը:
Նրա խոսքով՝ 2000-ական թթ. հանրապետությունը մտավ տնտեսական աճի համաշխարհային շավիղի մեջ: Բյուջեն կազմում էր 1 մլրդ դոլար, ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը մոտ 17% էր, սակայն տնտեսության կառուցվածքում խոցելի տեղեր հայտնվեցին. շինարարության մասնաբաժինը հասավ 25,3% (համեմատության համար արտահանումը՝ միայն 15,1%-ը): 2008թ. համաշխարհային ճգնաժամը բացահայտեց տնտեսության պոտենցիալ անկայունությունը եւ մատնանշեց դրա դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:
«2015թ. ՀՆԱ-ում արդյունաբերության ակնկալվող ցուցանիշը կկազմի մոտ 17%: Աճում է նաեւ տնտեսության մոնետարացումը՝ 2014թ. հասնելով 38%-ի: Առաջընթաց են ապահովում նաեւ մյուս մակրոտնտեսական ցուցանիշները. 2014թ. Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել է 23%-ը, բյուջեն մոտեցել է 3 մլրդ դոլարի: Այդ դրական միտումները պետք է ամրապնդել: Սա շատ առումով կախված է նաեւ ձեզանից, հարգելի գործարարներ: Ուստի ցանկանում եմ ձեզ հաջողություն մեր տնտեսության բարօրության ուղղված ձեր աշխատանքներում»:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել