ԲԻԶՆԵՍ – ԿՐԹՈւԹՅՈւՆ

19 նոյեմբերի 2014 | | Լուրեր, 2014

Հայոց բիզնեսի բարոյականության արժանապատիվ չափանիշը դարեր շարունակ եղել է հատկապես կրթության և հոգևոր արժեքների նկատմամբ հոգածությունը և բարերարությունը, ինչը այսօր պատկերավոր կոչում ենք Մանթաշովականություն։ Այդ տրամաբանությամբ ու մտահոգությամբ էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ու հատկապես Միության նախագահ Արսեն Ղազարյանը բարերարությամբ զորակցում են բազմաթիվ կազմակերպությունների ու հատկապես կրթօջախների։

Որպես գործարար և որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը հովանավորել է մայրաքաղաքի «ԱՅԲ» կրթահամալիրի Քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի ստեղծմանը՝ մշտապես պահելով հոգածության կենտրոնում։
Նոյեմբերի 18–ին կրթահամալիր կատարած այցի ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ գործարարները անմիջականորեն ծանոթացան «ԱՅԲ» կրթահամալիրի նվաճումներին, ուր համատեղվում են կրթության համաշխարհային ձեռքբերումներն ու հայ դպրության լավագույն ավանդները, ինչը նպաստում են ձևավորելու համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ անհատների, ովքեր ջանում են հասնել սեփական մտածողության, ապրումների և գործունեության ներդաշնակության։

«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հորդորեց գործարարներին առավել ակտիվորեն զորակցել կրթական ոլորտին աստվածահաճո բարերարությամբ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախագահ Արսեն Ղազարյանը վստահեցրեց, որ այցը նպատակային էր ու շահավետ, և գործարարները կրթահամալիրի առաջիկա ձեռնարկումներին ևս կշարունակեն առավել ակտիվորեն մասնակցել։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center