Ինչպե՞ս կազդի էլեկտրաէնրգիայի թանկացումը Հայաստանի արդյունաբերության վրա

18 հունիսի 2014 | | Լուրեր, 2014

Շուտով էլեկտրականությունը 10 տոկոսով կթանկանա, հնարավոր է եւ ավելին: Ինչի՞ սա կհանգեցնի: Նշենք, որ էլեկտրաէներգիայի գնի իրական աճը 1 տոկոսով կարող է հանգեցնել մինչեւ 0.1 տոկոս գնաճի:
Հայաստանում տարվա ընթացքում էլեկտրաէներգիան մոտ 40 տոկոսով թանկացել է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր գնաճը տարվա ընթացքում 4 տոկոսից պակաս է: Օգոսոտոին էլեկտրաէներգիայի գնի իրական աճը կհասնի 35 տոկոս, եթե հիմք վերցնենք անցյալ տարվա հունիսը: Այստեղից էլ եզրակացություն, որ թանկացումը 3.5 տոկոս գնաճի կհանգեցնի:
Հասարակ բնակչության համար թանկացման հետեւանքները պարզ են: Ի՞նչ կլինի հայրենական արտադրության հետ: Այս հարցով դիմել ենք Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին:
Նրա խոսքով՝ առաջին հերթին կտուժի ինտենսիվ էներգակիր արդյունաբերությունը: Օրինակ, «Արմենալ» գործարանը, որն այժմ հաջողությամբ գործում է: Ռիսկայի գոտում է նաեւ սնունդի եւ թեթեւ արդյունաբերությունը, ոսկերչությունը եւ այլն:
Այս կապակցությամբ Կիրակոսյանը զարմանքով հարցնում է. արդյունաբերության մի շարք ճյուղեր զարգացման ռազմավարություն ենք մշակել, միեւնույն ժամանակ էլեկտրաէներգիայի սակագի՞նն ենք բարձրացնում: Հասկանալի է, որ տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ մրցունակությունը կնվազի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում:
Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում աշխատողների թվի, աշխատավարձի կրճատում: Միության տնօրենը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացմամբ ձեռներեցները կարող են դիտավորյալ իջեցնել արտադրության շահութաբերությունը, որպեսզի պահպանեն մրցունակությունը նախկին մակարդակում: Սա նշանակում է, որ կնվազեն արտադրության ծավալները: Բացասաբար կարող է անդրադառնալ աշխատավարձերի վրա:
Ներկրվող ապրանքներին փոխարինող բնագավառների իրավիճակի վատթարացմամբ կավելանա համապատասխան ապրանքների ներկրման ծավալը: Խնդրի մեկ այլ հանգամանք՝ այս պահին մի շարք ձեռնարկություններ (մասնավորապես թեթեւ արդունաբերության) վերամշակում են ներկրված հումքն ու արտահանում են պատրաստի արտադրանքը:
Արտադրության ծավալի կրճատումը կարող է հանգեցնել օտարերկրյա պահանջարկի կրճատման: Հնարավոր է, որ թանկանա ջուրը, որի մատակարարումը նույնպես կապված է էլեկտրաէներգիայի հետ: Սրան կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել:
«Դոմինոյի էֆեկտը» կարող է տարածվել երկրի տնտեսության մյուս ոլորտների վրա: Բացի այդ, Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ որոշ ձեռներեցներ հաճախ ամեն առիթ օգտագործում են, որպեսզի անհիմն բարձրացնեն գները:

Սմբատ Գրիգորյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center