Էկոնոմիկայի նախարար. Մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են

Կարծում եմ, մեր գործարարները ոչ պակաս հայրենասեր են: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը կավառարության անդամների հետ, որտեղ վարչապետը հայտարարել էր հուլիսի 1-ից բիզնեսի համար ազնիվ խաղի անհրաժեշտության մասին:
«Բիզնեսը հասկանում է, որ տնտեսության զարգացման համար պետք են տնտեսական ու իրավականա փոփոխություններ»,-հավելել է Ճշմարիտյանը:
Հարցին, թե ինչ կլինի, եթե բիզնեսը հրաժարվի հետեւել այդ կանոններին, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ, դուք էլ դա գիտեք»:
Նշանակո՞ւմ է արդյոք, որ հուլիսին Հայաստանի շաքարի շուկայում նոր խաղացող կհայտնվի հարցին, Ճշմարիտյանը պատասխանել է. «Սկզբունքորեն չի բացառվում»: Նրա խոսքով՝ նոր կանոնների էֆեկտը կարող է լինել ոչ այնքան բյուջեի եկամուտների ավելացումը, որքան վճարունակ պահանջարկի աճը, ինչը միշտ տնտեսության համար շահավետ պայմաններ է ստեղծում:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել