Երևանում ոսկերչական ազատ գոտում ընդգրկվել են առաջին ընկերությունները

29 ապրիլի 2014 | | Լուրեր, 2014

Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) սկսել են ընդգրկվել առաջին ընկերությունները: Ազատ գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են ապրիլի 28-ին Երեւանում:
Ընկերության ղեկավար Արտակ Ուդումյանը նշել է, որ ԱՏԳ-ի ստեղծման եւ զարգացման գործում կարեւոր է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) ջանքերի դերը, որը օգնել է ներգրավել ոսկերիչներ ամբողջ աշխարհից:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ոսկերչական եւ ադամանդագործական ոլորտը հայկական արտահանման գերակայություններից են. «Մենք վստահ ենք, որ ԱՏԳ-ն կօգնի բարելավել մեր դիրքերը այդ ոլորտում»:
ԱՏԳ-ում աշխատանքի նախնական պայմանագրեր կնքել են ռուսաստանցի գործարար Դարյա Բարանովան, ինչպես նաեւ ծագումով հայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից: Պայմանագիր կնքել է նաեւ հայկական «Պերլիտ» ընկերությունը, որը համագործակցում է աշխարհում թանկարժեք բեռնափոխադրումներ իրականացնող խոշորագույն «Malca Amit» ձեռնարկության հետ: Ամերիկյան «Durus» ընկերությունն էլ ծրագրում է ծառայություններ մատուցել արտադրվող թանկարժեք զարդերի լիազորման հարցում:
Ըստ Ուդումյանի' ԱՏԳ-ում աշխատելու հետաքրքրություն են ցուցաբերում եւս 2 ոսկերիչ-գործարարներ. Մեկը սիրիահայ է, մյուսը' ռուսաստանցի Արամ Գեւորգյանը, որը նախատեսում է 100 աշխատատեղ բացել: Ուդումյանը նշել է, որ շինարարական վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի 20 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, ԱՏԳ-ում աշխատող ընկերությունները ազատվում են ԱԱՀ-ից, ինչպես նաեւ եկամտահարկից: Նախատեսված չէ նաեւ զբաղեցրած անշարժ գույքի դիմաց հարկ եւ մաքսային վճարումներ արտահանման ժամանակ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center