Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

Ապրիլի 8-ին Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն:
Աղբյուրը՝ president.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել