Աշգաբատում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողովը

07 ապրիլի 2014 | | Լուրեր, 2014

Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշգաբատ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:

Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործարար համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը:

Համաժողովին Հայաստանից մասնակցում են արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 30 ընկերություն՝ սնունդ (կաթնամքերք, մսամթերք, հրուշակեղեն, սուրճ, կոնյակ, գինի, պահածոներ եւ հյութեր), տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, շինարարություն, կոշկեղեն, ոսկերչություն, զբոսաշրջություն:

Գործարար համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական ապրանքների ցուցահանդես:

ՀՀ եւ Թուրքմենստանի Արդյունաբերողների եւ Գործարարների միության միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր:

2013թ.-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 21.6 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 19.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2.6 մլն ԱՄՆ դոլար: 2012թ.-ի համեմատությամբ, արտահանումը աճել է 37.6%-ով, իսկ ներմուծումը նվազել է՝ 81.2 %-ով:

2012թ-ին հիմնական արտահանվող ապրանքներն են՝ տաբակ, տաբակի արդյունաբերական փոխարինող, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, ժամացույցներ եւ դրանցից մասեր

Հիմնական ներմուծվող ապրանքներն են՝ հանքային վառելանյութ, նաֆթ, բիտումինային ապրանքներ, հանքային մոմանյութ, բամբակ, հատուկ գործվածք, գոբելեն:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center