ՍԾՏՀ ԳԽ տնօրենների խորհրդի նիստ

Մարտի 20-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացավ ՍԾՏՀ ԳԽ (BSEC BC) Տնօրենների խորհրդի 48-րդ արտահերթ նիստը, որին Հայաստանը ներկայացնում էր Արթուր Ղազարյանը։ Ներկա էին հետևյալ երկրները՝ Բուլղարիա /Նախագահող/, Հայաստան, Հունաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Ադրբեջան։ Քննարկումներից ուշագրավը եղել է ֆինանսականը։
Ինչպես հայտնի է, Թուրքիայի ԱԳՆ-ը ս.թ. հուլիսի 1-ից դադարեցնում է քարտուղարության աշխատակիցների և որոշ ծախսերի ֆինանսավորումը: Ներկայացվեց պարտադիր անդամավճարների վճարման հարցը, սակայն բոլոր երկրները հրաժարվեցին անդամավճարները վճարելուց: Ռուսաստանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ըստ որի ԳԽ-ի քարտուղարությունը կուսումնասիրի հարցը և գլխավոր քարտուղարի միջոցով ս.թ. հունիսի 16-ին կայանալիք բարձրաստիճան պաշտոնյաների /Senior Officials/ հետ հանդիպման ժամանակ կդիմի պետություններին հավելյալ գումար ԳԽ-ին հատկացնելու համար: Երկրներից շատերը, այդ թվում նաև Հայաստանը, հրաժարվեցին իրենց կառավարություններից ուղակիորեն գումար խնդրելուց, սակայն, հետևելով Ռուսաստանի պնդմանը, թույլ տվեցին Գլխավոր քարտուղարին հարցը բարձրացնել այդ հանդիպման ժամանակ:
Որոշվեց նաև դիմել տարբեր դոնոր կազմակերպություններին՝ ԳԽ-ի շրջանակներում ծրագրեր իրականացնելու համար, որը կարող է ապահովել Ստամբուլյան աշխատակազմի աշխատավարձը:
Բուլղարիան նաև նշեց այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը վճարում է գլխավոր քարտուղարի Ստամբուլյան բնակարանի վարձը, և որպես տարբերակ դիտարկեց այդ բնակարանի վարձի փոխարեն վճարել քարտուղարության աշխատակազմի աշխատավարձերը: Ընդ որում, ակնարկեց, որ ինչու դեմ լինի, եթե գրասենյակը տեղափոխվի Բաքու, եթե Ադրբեջանը վճարի դրա համար: Սակայն այս միտքը առանձնապես ուշադրության չարժանացավ:
- Քննարկվեց նաև ԳԽ անդամության ընդլայնման հարցը:
Նախկինում, Ուկրաինայի նախագահության օրոք, առաջարկություն էր արվել, որպեսզի դիտարկվի անդամ երկրներից ԳԽ ներգրավել այլ կառույցներ՝ առանց ձայնի իրավունքի: Սրա նպատակն է ստանալ անդամավճարներ: Քննարկվեց դրանց պարզեցված ձևով ընդգրկելու հարցը, որը կարող է լինել Ստամբուլում գնտնվող անդամ երկրի ներկայացուցչի ներկայացումը: Սակայն, բացի Ռուսաստանից, անդամները չեն կարծում, որ նմանատիպ առաջարկներ կլինեն անդամ երկրների այլ գործարարների կողմից: Ուշագրավ էր, որ այս հարցի քննարկման ժամանակ Ռուսաստանի կողմից առաջարկ եղավ վերանայել կանոնադրությունը, որպեսզի Աբխազիային հնարավորություն տրվի մասնակցելու ԳԽ նիստերին: Սա ավելի շատ հարցի սկզբնական բարձրացման փորձի էր նման, առանց պնդելու: Հնարավոր է, որ այս հարցը ապագայում ավելի լուրջ կդրվի օրակարգ:
- Սևծավյան առևտրի և զարգացման բանկի /Black Sea Trade and Development Bank(BSTDB)/ գործունեությունը
Նշվեց նախորդ, Երևանյան հանդիպման ժամանակ BSTDB-ի քննադատության մասին և այն, որ բացակայում է գործնական կապը ԳԽ և BSTDB միջև: Որոշվեց առաջարկել BSTDB-ին իրենց տնօրենների խորհուրդ ներգրավել ԳԽ-ի ներկայացուցչին, թեկուզ և արանց ձայնի իրավունքի, որը կաջակցի գործնական երկխոսությանը:
- Այլ հարցեր
Հաջորդ տնօրենների խորհրդի նիստը կկայանա Բուլղարիայում ս.թ. մայիսի 16-ին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների հեր համատեղ հանդիպումը կկայանա նույնպես Բուլղարիայում՝ ս.թ. հունիսի 16-ին:
Հաջորդ օրը, մարտի 21-ին կայացավ բիզնես ֆորում, որտեղ ներկա էին տարբեր պաշտոնյաներ և գործարարներ: Օրակարգում ընդգրկված էին երկու շնորհանդեսներ՝ Հայաստանի և Ադրբեջանի: Ադրբեջանը ներկայացրեց promo ֆիլմ, իսկ ես ներկայացրեցի ՀԱԳՄ-ն, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները և առավելությունները, շեշտադրելով Հայաստանի կողմից վարվող, ներդրումնեի համար «բաց դռան» քաղաքականությունը: Առանձնապես նշեցի արևմտյան երկրների առավելությունների մասին, եթե նրանք արտադրությունը կազմակերպեն Հայաստանում և օգտվեն ՄՄ շուկայից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
04 սեպտեմբերի 2015
ajo
04 սեպտեմբերի 2015
voch
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել