2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի

26 մարտի 2014 | | Լուրեր, 2014

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:

Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել ծրագիրը, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է. «Այս հավակնոտ փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված է մի շարք ծրագրերի իրականացումը: Ծրագիրը համապարփակ է եւ արտահայտում է կառավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտված արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, որն ունի նաեւ քաղաքական բովանդակություն, տարածքների համաչափ զարգացում, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրների լուծում, գիտության եւ կրթության ոլորտի զարգացում: Փաստաթղթում նկարագրված է նշված բնագավառների ուղղությամբ կառավարության քաղաքականությունը եւ այն, թե ինչպես ենք այդ ոլորտներում իրականացնելու բարեփոխումներ»:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով• Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները• ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center