Թեթեւ արդյունաբերության ներկայացուցիչ. ՄՄ անդամակցությունը չի բարդացնի հայաստանյան իրացումը Ռուսաստանում ու Եվրոպայում

06 մարտի 2014 | | Լուրեր, 2014

Մուտքը Մաքսային միություն չի բարդացնի հայկական թեթեւ արդյունաբերական արտադրանքի իրացումը ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում: Նման կարծիք հայտնել է «Տոսպ» (Երեւան) ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նա նշել է, որ պատրաստի արտադրանքը կարող է թանկել 10-15 տոկոսով, սակայն, միայն Հայաստանում:

Ընկերությունը բամբակ է ներկրում Թուրքիայից եւ Միջին ասիայից (ոչ Ղազախստամնից): «Ղազախստանը քիչ բամբակ ունի, այն էլ հիմնականում տեխնիկական է»,- ասել է Բեկիրսկին: Մաքսային միությունում դրա ներկրման տոկոսադրույքը 5 տոկոս է:

Այնուամենայնիվ, Բեկիրսկին հավելել է, որ խոշոր արտադրողները միտված են արտահանման: Այդ դեպքում հավելավճարը չպետք է խոչնըդոտի: Մի կողմից, նախկինում բամբակը Հայաստանը Թուրքիայից ու Ղազախստանից ներկրում էր առանց տուրքի: Իսկ մյուս կողմից հայ արտադրողներն այլեւս ռուսական մաքսատան չեն վճարի միջնորդներին, իսկ տանը չեն սպասի ԱԱՀ վերադարձին: Իսկ նա, ով աշխատում է Եվրոպայի հետ, կարող է ազատվել տուրքերից՝ հումքը ձեւակերպելով որպես ժամանակավոր ներկրում: «Այսինքն խնդիրը մնում է միայն ներքին շուկայում»,- հայտարարել է Բեկիրսկին:

Հայաստանում տեղական արտադրության ներքնազգեստը կարող է արժենալ 1200-1500 դրամ, հավելել է նա: «Խոսքը որակյալի մասին է: Գնի տարբերություն կնկատվի, սակայն ոչ մեծ»,- նշել է նա:

Մեկ այլ խնդիր է այն, որ ներքին շուկայում լուրջ շրջանառության դեպքում հարկ է լինում պահեստավորել շրջանառության միջոցների 15-20 տոկոսը: «Սա արդեն փոքր-ինչ ցավոտ է: Այստեղ կառավարությունը պետք է մտածի, ինչ մեխանիզմներ մշակի թեթեւ արդյունաբերության համար: Սակայն սա արդեն այլ հարց է»,- նշել է Բեկիրսկին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center