' /> Հայ գործարարության մեջ մանթաշովականություն պետք է սերմանվի. Արսեն Ղազարյան - Umba.am

Հայ գործարարության մեջ մանթաշովականություն պետք է սերմանվի. Արսեն Ղազարյան

04 մարտի 2014 | | Լուրեր, 2014

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովին նրա ծննդյան օրը' մարտի 3-ին: Միության անդամները ծաղիկներ դրեցին բարերարի Երևանի Աբովյան փողոցում կանգնեցված հուշարձանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ զրույցում միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ իրենք նման նախաձենությամբ հանդես են գալիս արդեն երկրորդ անգամ:

«Նախորդ տարի մենք խոսք տվեցինք, որ ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցելու հայ գործարարին, ում կերպարն առ այսօր անգերազանցելի է և օրինակելի մեզ համար: Մանթաշովը մարդ էր, ով արդյունաբերական և ֆինանսական կապիտալի հենասյունն էր ռուսական կայսրությունում, մարդ, ով հայ համայնքի, հայ մշակույթի պահպանման ջատագովն էր»,- ասաց Ղազարյանը:

Նրա գնահատմամբ, մեծ բարերարի բարոյական կերպարը պետք է ընդօրինակվի մերօրյա հայ գործարարության մեջ:

«Ամեն մի հիշատակում, խորհրդանշական լինելով հանդերձ, ունի նաև բարոյական բովանդակություն»,- ընդգծեց միության նախագահը' հավելելով, որ գործարարների համար մշտապես արդիական պետք է լինի Մանթաշովի գաղափարների վերհանումը:

«Գործարարներն առաջինը պետք է լինեն սոցիալապես պատասխանատու, որպեսզի հասարակությունն իրենց ընդունի որպես գործատուների, ովքեր ստեղծում են աշխատանք: Կարևոր է, որ քաղքենիության, ագահության կողքին մանթաշովականություն սերմանվի մեր գործարարության մեջ: Հայաստանում էլ կա գոծարարի այն տեսակը, ով մտածում է իր աշխատողի, իր համայնքի մասին»,- նշեց գործարարը:

Նա համաձայն չէ «օլիգարխ» բնորոշման հետ, փոխարենը նախընտրում է «գործարար» եզրույթը:

«Հայաստանը չունի այն ռեսուրսները, որի հիման վրա կարող են ձևավորվել մեր պատկերացրած օլիգարխները, մենք ունենք խոշոր հարկատուներ, մարդիկ, ովքեր գերակա դիրք ունեն շուկայում և խոշոր աշխատատեղեր են ստեղծում: Մենք ունենք այդ խավը թե միությունում, թե միությունից դուրս իրենց ծրագրերով և տարբեր ոլորտներում իրենց բարեգործական ծրագրերով»,- հավաստիացրեց Ղազարյանը:

Լեզվի պետական տեսչության պետ, Մանթաշովի մասին պատմող ֆիլմի հեղինակ Սերգո Երիցյանը նշեց, որ Մանթաշովը անքակտելի ամբողջացնում էր ոչ միայն գործարարի, այլև բարերարի կերպարները:

«Ամենակարևոը' Մանթաշովը իր ոչ մի մեծ բարերարությանը ներկա չգտնվեց»,- նշեց Երիցյանը:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ վերահրատարակվել է Մանթաշովի կյանքի և գործունեության մասին պատմող գիրք, նկարահանվել է ֆիլմ, ինչպես նաև Թբիլիսիում գտնվող նրա գերեզմանի վրա կիսանդրի է տեղադրվել:

Ալեքսանդր Մանթաշովը ծնվել է 1842 թվականի մարտի 3- ին' Թիֆլիսում, ապրել' պատիվ բերող կյանք, դեռեւս իր կենդանության օրոք ճանաչվել ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենաշռայլ բարեգործ հայը:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center