ՀԱԳՄ հարգելի անդամներ

ՀԱԳՄ հարգելի անդամներ
Ձեզ ենք ներկայացնում տեղեկատվություն «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը» ՀԿ-ի (ՆԱԻ-Հայաստան) մասին:
Այն ներկայացնում է 1941թ. hիմնադրված միջազգային «Institute of Internal Auditors» կազմակերպությունը, որը հանդիսանում է ներքին աուդիտի ստանդարտների հիմնադիր, առաջատար հետազոտող ու կրթող և տրամադրում է տարբեր միջազգային որակավորումներ (CIA, CRMA, CCSA, CFSA, CGAP): Այն միավորում է 190 երկրների 190 հազ. անդամների և ներկայացված է շուրջ 109 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
ՆԱԻ-Հայաստանի առաքելությունն է հանդիսանալ ՀՀ տարածքում «ներքին աուդիտ» մասնագիտության զարգացմանը խթանող, ինչպես նաև ներքին աուդիտորներին մասնագիտական աջակցություն ցուցաբերող առաջատար կազմակերպություն: Հիմնադրման պահին ՆԱԻ-Հայաստանին անդամակցում էին տարբեր ոլորտները ներկայացնող (Կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն, առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, հեռահաղորդակցման ոլորտի ընկերություններ, աուդիտորական ընկերություններ և հանրային հատվածի կառույցներ) ներքին աուդիտով և ռիսկերի կառավարմամբ զբաղվող 32 մասնագետներ: Ներկայումս ՆԱԻ-Հայաստանին անդամակցում են ավելի քան 80 մասնագետներ:
ՆԱԻ-Հայաստանը սույն թվականի մայիսի 15-16-ը «Բեստ վեստեռն կոնգրես» hյուրանոցում կազմակերպում է միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցելու են Եվրոպական տարբեր երկրներից (Նիդեռլանդներ, Ավստրիա, Ռումինիա, Հունգարիա, Ուկրաինա, Սլովակիա) ժամանած բանախոսներ: Քննարկման հիմնական թեմաները վերաբերում են ներքին աուդիտի, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման վրա ազդող գործոններին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին:
«Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը» ՀԿ
ՀԱԳՄ տնօրինություն
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել