Հանդիպում Ադանայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

25 փետրվարի 2014 | | Լուրեր, 2014

Ս.թ. փետրվարի 20-ին Թուրքիայի Ադանա քաղաքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) արտաքին կապերի գծով մասնագետ Արմեն Մելքոնյանը հյուրընկալվեց տեղի արդյունաբերողների պալատի խորհրդի նախագահ Զեքի Քվանչի կողմից:

Հանդիպման ժամանակ Արմեն Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ միության կողմից տարվող աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խոչընդոտները՝ ընդգծելով, որ երկու հարևան երկրների միջև տնտեսական հարաբերությունները կարգավորող որևէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների գործարար հարաբերությունները, բիզնես էթիկայի կանոններն են, քանի որ պաշտոնապես Թուրքիայից հնարավոր չէ ապրանք ներմուծել Հայաստան փակ սահմանների պատճառով:

Իր հերթին Զեքի Քվանչն ընդգծեց, որ գործընկերային հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև հասարակական կարծիք ձևավորելու առումով շատ էական են նմանատիպ այցելությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱԳՄ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստան վերադառնալով՝ միության նախագահին կներկայացնի հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշակի առաջարկությունների մասին:

Նույն օրը ՀԱԳ Միության ներկայացուցչին հյուրընկալել է նաև Ադանայի առևտրի պալատի խորհրդի նախագահ Աթիլա Մենևշեն: Խոսելով Ադանայի և Երևանի միջև փոխշահավետ գործընկերային կապերի հաստատման և համագործակցային դաշտի ստեղծման մասին՝ կողմերն իրենց ուշադրությունը սևեռել են հիմնականում զբոսաշրջության զարգացման նախադրյալների վրա: «Միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրները միմյանց կամրջելու բեռն ընկնում է հասարակական կամ ժողովրդական դիվանագիտության ուսերին: Երկու ժողովուրդների միջտնտեսական և միջմշակութային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից էական է Հայաստանում և Թուրքիայում զբոսաշրջության զարգացումը խթանող համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Այս առումով հայաստանյան մի շարք քաղաքներ և Ադանան ու շրջակա նահանգները՝ ի դեմս Մերսինի և Հաթայի, կարող են դիտարկվել որպես առողջարանային, մշակութային, ինչպես նաև սպորտային տուրիզմի զարգացման համար բարենպաստ վայրեր»,- նշեց Արմեն Մելքոնյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center