Գործարար հանրությունը «վախ ունի» Մաքսային միության հետ կապված

17 փետրվարի 2014 | | Լուրեր, 2014

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը փոխանցեց, թե երկրի գործարար հանրության շրջանում վախ կա ՄՄ-ի հետ կապված:

«Մենք գնում ենք շատ ճիշտ համակարգի, [բայց] մարդիկ այդ համակարգից վախենում են: Մենք 4-5 տարի շարունակ միակողմանիորեն խոսել ենք, քարոզել ենք Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի առավելությունների մասին: Երբ խոսք էր գնում Մաքսային միության մասին, կա՛մ լռում էինք , կա՛մ վատաբանում: Այսօր գնում ենք, մարդիկ վախ ունեն․ ո՞րն է սրա դրականը: Եվ ինչքան էլ փորձես քարոզել, հասարակական գիտակցությունը, մտածողությունն այդքան արագ չի փոխվում: Պետական քարոզչությունն էլ այստեղ խնդիր ուներ և չարեց, և այսօր ունի, որ պետք է անի»:

Ղազարյանի փոխանցմամբ, Հայաստանի տնտեսության, գործարար հանրության համար անչափ կարևոր են այն բացառությունները, որոնց շուրջ Հայաստանի կառավարությունը պետք է բանակցի Մաքսային միության հետ:

Այս պահի դրությամբ մոտ 850 անուն ապրանքների շուրջ Հայաստանը մտադիր է բացառություն ստանալ Մաքսային միությունից, որպեսզի այդ ապրանքների գծով մաքսատուրքերը չբարձրանան, երբ Հայաստանը դառնա միության անդամ:

«Բանակցությունները պիտի սկսվեն արդեն մարտի 1-ից կամ 10-ից և մեկ ամսվա ընթացքում ավարտվեն: Եվ շատ կարևոր է, թե այդ բանակցությունների ընթացքում մենք որքանով կարող ենք փաստարկել մեր իրական պահանջմունքը, իսկ դա թվեր են՝ ի՞նչ ներկրում ես ունեցել, տնտեսական էֆեկտը ո՞րն է, սպառողական շուկան ինչպե՞ս է արձագանքում դրան: Եվ 850-ը փորձել ստանալ: Եթե 850-ն էլ լինի, կլինի ռեկորդ: Կարող է լինի մաքսիմում 600 կամ 500 ապրանքատեսակ․․․ Ես չգիտեմ խոհանոցը, բայց գիտեմ՝ եթե բանակցային գործընթաց է, դու էլ պետք է զիջումների գնաս»:

Արսեն Ղազարյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ թե չի կարծում, որ Հայաստանի ղեկավարությունը գնա Մաքսային միություն, եթե այդ բացառությունները չարվեն մեր երկրի համար․ - «Գերխնդիրը մաքսիմումին հասնելն է: Իսկ եթե տեսականորեն ընդունենք ձախողում, ես չեմ կարծում, [որ] մեր քաղաքական ղեկավարությունը գնա այդ քայլին: Չի կարող բանակցությունները հաջողությամբ չընթանան, և մենք գնանք ու ստորագրենք: Դա աբսուրդ կլինի»:

«Ցանկացած փոփոխություն հեշտ չի տրվում», - շարունակեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը: - «Ասել, որ մենք շատ սահուն և միակողմանի միայն դրական պտուղներ ենք քաղելու, կլինի միամիտ մեկնաբանություն: Ռազմավարությունն ինքը ճիշտ է: Մեր տնտեսության ինտեգրացիան, ճյուղային զարգացածությունը՝ հատկապես տեղական արդյունաբերության արտահանող ոլորտների, ուղղված է դեպի ԱՊՀ տարածք: 90 տոկոս մեր վերամշակող արտադրությունը, մեր հանրահայտ խմիչքները, ջրեղենը, պահածոները, վերամշակված գյուղմթերքը, որը գնալով աճելու է, արտահանվում և իրացվում է Ռուսաստանի Դաշնության շուկայում և ԱՊՀ տարածքում»:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության համաձայն, Հայաստանում կրճատվել է ռազմավարական նշանակության ապրանքների սպառումը: 2013-ին, 2012-ի համեմատ, նվազել են հացի, ձվի, հավի մսի, շաքարավազի, կարագի, էլեկտրաէներգիայի, բենզինի և այլ կարևոր կամ ռազմավարական նշանակության ապրանքների սպառման ծավալները:

Հարցին, թե գործարար հանրությունն ինչպե՞ս է արձագանքել այս տեղեկությանը, Ղազարյանն արձագանքեց․ - «Մտահոգված են և չեն համակերպվում: Որովհետև հնարավոր չէ, որ ամեն մեկս մեր դղյակի մեջ փորձենք հաջողություններ ունենալ․ տնտեսությունը միասնական մարմին է: Այսօր նույնիսկ որակյալ աշխատուժի արտագաղթը ռեալ կադրային հարց է բարձրացնում կազմակերպություններում․․․ Եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի, մենք ուղղակի ՀՆԱ-ի այն աճը, որ ունենք, դա էլ չենք ունենա, ավելի քիչ սպառող կունենանք, և կլինի շատ վատ: Բայց հնարավոր է դեռ կանգնեցնել սա և աճ ապահովել»:

Սարգիս Հարությունյան

Աղբյուրը՝ azatutyun.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center