' /> Տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով» - Umba.am

Տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»

03 փետրվարի 2014 | | Լուրեր, 2014

Հունվարի 31-ին Պրահայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-չեխական գործարար համաժողով»: Գործարար համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Զարգացման հայկական գործակալությունը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին արդյունաբերության տարբեր ոլորտներ, ինչպիսիք օրինակ' շինարարությունը, փոքր ՀԷԿ-եր, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, զբոսաշրջությունը ներկայացնող մոտ 30 գործարարներ: Չեխական կողմը ներկայացնում էին 100-ից ավելի գործարարներ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հետ համագործակցության շուրջ: Հայաստանի և Չեխիայի շինարարների միությունների միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր:

Բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետության նախագահ պարոն Միլոշ Զեման և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Երկու երկրների միջև ապագա համագործակցության հեռանկարների մասին խոսեց Չեխիայի Արդյունաբերողների միության նախագահ պարոն Յարոսլավ Հանակը: Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես ներկայացրեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նախատեսվում է Չեխիայի Հանրապետության նախագահի պատասխան այցը Հայաստան' ուղեկցությամբ Չեխիայի առաջատար գործարարների:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center