Չեխիայում հայ-չեխական գործարար համաժողով է կայանալու

31 հունվարի 2014 | | Լուրեր, 2014

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը:

Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ պարոն Միլոշ Զեման:

Ելույթներով հանդես կգան Չեխիայի հանրապետության Արդյունաբերության եւ առեւտրի նախագահ պարոն Իրժի Չինչալը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը:

ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը կներկայացնի շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ, կանցկացվեն հանդիպումներ հայ եւ չեխ գործարարների միջեւ:

Համաժողովին Հայաստանից մասնակցում է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն՝ տուրիզմ, շինարարություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերական քիմիա, ոսկերչություն, անվտանգության համակարգեր, դեղագործություն, հեռահաղորդակցություն, առեւտուր, հիդրոէլեկտրակայաններ:

Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 28.1 մլն ԱՄՆ դոլար' նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.8%-ով: Ընդ որում, արտահանումը ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն կազմել է 8.4մլն ԱՄՆ դոլար:

Արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաեւ սեւ մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սեւ մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:

Ներկայումս Հայաստանում գործում են չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center