Ռուսաստանի ավտոարտադրողների միություն. ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը չի զրկվի արտասահմանյան մեքենաներից

30 հունվարի 2014 | | Լուրեր, 2014

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ձեռք բերել Ռուսաստանում հավաքված արտասահմանյան մեքենաներ նույն պայմաններով, ինչպես որ ռուսական մեքենաների դեպքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի ավտոարտադրողների միության գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Սերեժենկինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանում արտասահմանյան մեքենաներ հավաքող ձեռնարկությունները ոչ մի կերպ չեն տարբերվում հարկային ռեժիմի տեսանկյունից տեղական արտադրողներից: Այլ կերպ ասած՝ ռուսական VW կամ Toyota կարող են Հայաստանում ձեռք բերել առանց 25 տոկոսանոց մաքսային տուրքի:

Սերեժենկինը նշել է, որ արտասահմանյան հավաքող ընկերությունները կարող են Ռուսաստան ներկրել մասրեը ցածր մաքսերով (0-5 տոկոս)՝ տեխնիկական պահանջներին բավարարելու դեպքում: «Այնպես որ հարկային ռեժիմի տեսանկյունից լիովին համապատասխանում են ռուսական արտադրողներին»,- նշել է ՌԱՄ փոխտնօրենը:

Այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանի վրա տարածվել արտասահմանյան մեքենաների վերամշակիչ հավաքումը, Սերենեժկինը պատասխանել է, որ Բելառուսում եւ Ղազախստանում դա դեռ չի գործում, սակայն նմանատիպ հնարավորություն մշակվում է. «Կան որոշակի նրբություններ, որոնց կարգավորումից հետո հնարավոր կլինի կիրառել այդ մեխանիզմը»:

Նշենք, որ Ռուսաստանը վերամշակիչ հավաքումը, ներդրված 2014թ.-ի հունվարի մեկից, կարող է շատ բարձր լինել իրավաբանական անձանց համար. հիմնական դրույքը կազմում է 20 հազար ռուբլի (ավելի քան 600 դոլար): Ֆիզակական անձանց համար գործակիցները ցածր են(նրանց համար հավաքումը կարող է կազմել 3-5 հազար ռուբլի): Իսկ ահա իրավաբանական անձանց համար՝ 100 եւ ավելի հազար ռուբլի՝ կախված շարժիչի ծավալից:

Ռուսական մեքենաների ներկրումն այժմ կազմում է հայկական շուկայի միայն փոքր հատվածը: 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին 26 300 մարդատար մեքենաներից 955-ն էր ներկրվել Ռուսաստանից (Ռուսաստանից ներկրման 2.7 տոկոսը):

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center