«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա»

16 հունվարի 2014 | | Լուրեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

- Պարոն Ղազարյան, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին որքանո՞վ է այսօր Հայաստանը մասնակցում: Այս պահին կա՞ն ինչ-որ առևտրական կամ տնտեսական բնույթի խոչընդոտներ մեր և Իրանի հարաբերություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրեթե ամբողջ աշխարհում են պատժամիջոցներ կիրառում Իրանի նկատմամբ:

- Քանի որ մենք միջազգային հանրության լիարժեք անդամ ենք և կրում ենք բոլոր պարտականությունները, միջազգային ֆինանսական, բանկային, քաղաքական ինստիտուտների կողմից կիրառվող պատժամիջոցներին նաև մենք էինք մասնակցում: Խոսքը վերաբերում էր որոշ ապրանքների և տեխնոլոգիաների՝ Իրան մատակարարումների արգելքին, Իրանից վառելիքի ներկրմանը: Վերջին 2 տարում բանկային փոխանցումները կտրուկ սառեցման տակ դրվեցին, և ըստ էության Հայաստանում գործող իրանական «Մելլաթ» բանկը արդեն չէր կարողանում դեպի Հայաստան և Իրան փոխանցումներ կատարել:

Եղավ պահ, որ Հայաստանին մեղադրում էին, թե բանկային արգելքները շրջանցում է, բայց մենք մասնակցում էինք պատժամիջոցներին: Հայաստանի տնտեսության վրա դա էապես ազդում էր, քանի որ շատ ապրանքատեսակներ ու հումքի տեսակներ, որ մենք Իրանից ներմուծում էինք, վերջին 1 տարում դարձավ անհնարին: Միջնորդավորված առևտրային կազմակերպությունների միջոցով, երրորդ երկրներ գումարներ փոխանցելով էինք փորձում անել: Իսկ վերջին 8 ամսում իրանական նավահանգիստները փակվեցին, խոշոր ծովային ընկերությունները մուտք չէին գործում, և Իրանը' որպես տրանզիտ տարածք, մեզ համար փակվեց: Հեռավոր Արևելքից Հայաստան ներմուծումները ստիպված տեղափոխեցինք վրացական նավահանգիստներ՝ Փոթի, Բաթում, ինչը լրացուցիչ ծախսեր ու ժամանակի կորուստ էր: Մենք' որպես Իրանին հարևան երկիր, ուղղակիորեն կրել ենք միջազգային պատժամիջոցների ազդեցությունը, ուստի մենք այսօր առաջին ուրախացողներից մեկն ենք, որ մեր հարևանի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորման միտում ունեն:

- Կոնկրետ ո՞ր հումքատեսակների ու ապրանքատեսակների գծով էինք վնասներ կրում:

- Վերջին 8 ամսում՝ ընդհանրապես բոլորի գծով: Սկսած կենցաղային ապրանքներից, մթերքից մինչև արդյունաբերական հումք, ասենք՝ պլաստիկի արտադրության հիմնական հումքատեսակները, սոդան, որ ապակու արտադրության մեջ է օգտագործվում և այլն: Ամեն ինչ: Մի պահ եկավ, որ մենք ունեինք սահման Իրանի հետ, բայց ապրանքաշրջանառությունը դառնում էր անհնարին, որովհետև եթե նույնիսկ դու ապրանք էիր բերում, դրա համար վճարումները անհնար էր կատարել (այն դարը չէ, որ ճամպրուկով փող փոխանցես):

- Եթե վերջնականապես կարգավորվեն Իրանի և Արևմուտքի հարաբերությունները, ապա մեր և Իրանի ապրանքաշրջանառությունը հատկապես ո՞ր ոլորտներում կակտիվանա:

- Եթե Իրանը մտնում է ներդաշնակ հարաբերության մեջ համաշխարհային տնտեսությունում, ես առավել շատ տեսնում եմ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծում: Տարիներ շարունակ մենք ասել ենք, որ Հայաստանը կամուրջ է Իրանի համար՝ դեպի ԱՊՀ տարածք և եվրոպական շուկա: Եվ պահ կար, որ իրանցիները արդեն փորձում էին սարքավորումներ, կիսաֆաբրիկատներ Հայաստանում վերջնական տեսքի բերել և Made in Armenia-ով դուրս գալ այդ շուկաներ: Այսօր, եթե հնարավորությունը բացվում է, մենք դարձյալ մեր այդ դերն ենք մեծացնում, որը շատ կենսական նշանակություն ունի:

Դրա կողքին՝ մեզ համար շատ կարևոր է Իրանի տարածքը, որովհետև վերջին 1 տարում մենք կախված մնացինք մեկ ուղղությունից՝ Փոթի-Բաթումից: Եվ նաև իրանական ապրանքների ներմուծումը ևս պակաս նշանակություն չունի մեր սպառողական շուկայի ու արդյունաբերության շատ ճյուղերի համար: Իսկ եթե պատժամիջոցներն ամբողջությամբ են հանվում' այնպես, որ Իրանը կարողանում է սարքավորումներ ու տեխնոլոգիաներ ներմուծել (այդ թվում՝ Եվրոպայից), ապա տրանզիտ իրականացնելու Հայաստանի հնարավորությունները մեծանում են: Այսօր արդեն նախատեսվում է նման բան, մի քանի խոշոր ծովային ընկերություններ մեր հետ էլ են բանակցում, որ, ասենք, Կարմիր Բլուր կայարանից իրանական մեքենաները բեռներ տեղափոխեն հատկապես հյուսիսային Իրան:

- Նշեցիք, որ Իրանից շատ բան կարող ենք ներմուծել, կարո՞ղ ենք արդյոք նաև արտահանել:

- Ցավոք սրտի, ոչ: Քանի որ Իրանը դեռևս մնում է ոչ աշխարհիկ պետություն, որի հիմքում շարիաթի կանոններն են ընկած, մինչև պատժամիջոցներն էլ շատ դժվար է եղել Հայաստանից Իրան արտահանումը, դրա համար ես ավելի մեծ տեղ եմ հատկացնում հայ-իրանական համատեղ ձեռնարկություններին: Իրանի շուկան պահպանվում է շատ ուրույն նորմատիվ ակտերով և մեզ համար արտահանման շուկա չէ: Ավելի հեշտ կլինի՝ սահմանները բացվեն, և Թուրքիա արտահանենք (չնայած այնտեղ ուժեղ է մրցակցությունը), քան թե Իրան: Բոլոր հանդիպումների ժամանակ մենք բարձրացնում ենք այս հարցը, իրենք ասում են՝ խնդրեմ, եկեք մեզ մոտ բիզնես դրեք, բայց պատրաստի արտադանքի արտահանումը այս շուկա մեծ խոչընդոտների է հանդիպում:

- Իրանական հատկապես ի՞նչ ապրանքներ մեր շուկայում, Ձեր կարծիքով, պահանջարկ կունենան:

- Կարծում եմ՝ հիմնականը արդյունաբերական հումքն է: Մեր սննդի, վերամշակման արդյունաբերությունը, լեռնային մետալուրգիան և այլն:

- Փաստորեն, կարող ենք ասել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նշանակալի դրական ազդեցություն կթողնի մեր տնտեսության վրա:

- Այո՛, նշանակալի ազդեցություն կունենա: Եթե պատժամիջոցները հանվեն, առևտրի աշխուժացումն ուղղակիորեն կազդի Հայաստանի վրա:

Աղբյուրը՝ 1in.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Իտալական դիզայնի օր «Նարեկ» ՍՊ ընկերությունում• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործարարների հետ: Դիտել Հանրային հեռուստաընկերությունով 14-րդ րոպեից:• Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը• Մարտի 13-ին տեղի ունեցավ Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը, որին մասնակցում էին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Դիտել «Հ1» հեռուստաընկերությամբ 10 րոպե 35 վայրկյանից:• Մարտի 13-ին տեղի ունեցավ Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը, որին մասնակցում էին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Դիտել «Կենտրոն» հեռուստատեսությամբ 56 րոպե 3о վայրկյանից:• Հայաստանն ու Բուլղարիան ամրապնդում են տնտեսական կապերը. կայացավ միջկառավարական հանձնաժողովի նիստը• Հայ-բուլղարական համաժողովը առիթ է Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին ծանոթանալու. նախարար• Հայ-բուլղարական բեռնափոխադրումներում զգալի է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը. Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնակցել է «Ն.Տ» գործակալությունում գազավորված ըմպելիքների խնդրին նվիրված ասուլիսի

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա