Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հյուրընկալվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչությունը

13 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչությանը, որի թվում էին ԱՄՀ Հայաստանում մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Մանչեսին, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Մարկ Հորթոնին և նույն վարչության տնտեսագետ Կենտարո Կատայամային: Արսեն Ղազարյանի գլխավորությամբ ՀԱԳ Միության կողմից հանդիպմանը մասնակցում էին միության փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ ՀԱԳՄ և ԱՄՀ միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ, և այդ համատեքստում կարևոր է երկու կառույցների միջև կապերի խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ ՀԱԳՄ-ն ներկայացրեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին ինչպես Եվրասիական տնտեսական համագործակցության, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետ ԱՄՀ-ն ներկայացրեց իր կողմից կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կողմերը ներկայացված առաջարկների հիման վրա ուրվագծեցին երկուստեք փոխհամագործակցության ընդհանուր ուղություններն ու հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Մանչեսն իր հերթին բարձր գնահատեց կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է ԱՄՀ և ՀԱԳՄ հարաբերություններում և ընդգծեց այդուհետ ավելի հաճախակի հանդիպումների ու աշխատանքային քննարկումների ցանկությունը, որոնք կնպաստեն փոխշահավետ կապերի և համագործակծության շրջանակների էլ ավելի ընդլայնմանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center