' /> Արսեն Ղազարյան. Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ - Umba.am

Արսեն Ղազարյան. Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ

12 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրոպական միության, մի մասը Մաքսային միության անդամ են, կամ ՄՄ ու ԵՄ մտնելու գործընթացի մեջ են, և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ինտեգրացիոն կամուրջ է լինելու երկու խոշոր տնտեսական միավորների' ԵՄ-ի և ՄՄ շուկան ինտեգրացնելու համար: Այս մասին դեկտեմբերիմ 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը' անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը' ՍԾՏՀ ֆոնին:

Ա.Ղազարյանը նշեց, որ Հայաստանը մտնելով Մաքսային միություն իր կապերը չի խզելու ԵՄ երկրների շուկաների հետ, հակառակը, Հայաստանը առանձին շրջանակով բանակցությունները շարունակելու է, ինչպես նաև խրախուսելու է եվրոպական ներդրումները Հայաստանում: «Հավատացեք' մեկ կամ երկու տարի հետո մենք ավելի խոշոր գործընկերներ կունենանք ներդրումային դաշտում, քան մինչ օրս ունեինք: Մենք լինելու ենք այն բուֆերային հարթակը, որ հեշտացնելու է այս երկու շուկաների ինտեգրացմանը»,- նշեց Արսեն Ղազարյանը:

Աղբյուրը՝ panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center