Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցել ՍԾՏՀ Երևանում անցկացվող նիստին

10 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Վեց երկրների ներկայացուցիչներ ներկա չեն գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն անցկացվում է Երևանում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանի խոսքով՝ նրանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով, սակայն նրա տեղակալները մասնակցում են նիստին: Ուկրաինայի ներկայացուցիչը բացակայում է ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով։ Ալբանիան, ըստ երևույթին, մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն չունի, այդ պատճառով էլ չի մասնակցել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը: Սակայն, նրա խոսքով՝ տարօրինակ էր վրացիների բացակայությունը։ «Մենք հարևան երկրներ ենք և շահագրգիռ ենք մեկս մյուսի նկատմամաբ: Նրանց բացակայության իմաստը չեմ հասկանում: Վրացական պատվիրակությունը մինչև վերջին պահն ասում էր գալու մասին», - նշեց Ղազարյանը։

Նիստին անդամ ՍԾՏՀ 12 երկրներից մասնակցել են 6-ի' Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստն այս տարի անցկացվում էր Հայաստանում՝ հայկական պատվիրակության նախագահությամբ։ Նիստին քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center