' /> Սևծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև - Umba.am

Սևծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև

10 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը ինտեգրացիոն կամուրջ է դառնալու երկու խոշոր տնտեսական միավորների' Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ։ Այս մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հիշեցրեց, որ Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրամիության, մյուս մասը' Մաքսային միության անդամ են, հետևաբար, այս կառույցը կամուրջ է լինելու երկու խոշոր միավորների միջև։ «Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք չենք խզում կապերը եվրոպական շուկայի հետ: Մենք շարունակելու ենք խրախուսել եվրոպական ներդրումները Հայաստանում, և համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք ավելի շատ եվրոպական ներդրողներ կունենանք մեր երկրում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը։

Արսեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ փոխվելու է ՍԾՏՀ կանոնադրությունը, որը կարգելի անդամ երկրներին միմյանց նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել: «ՍԾՏՀ կանոնանդրության փոփոխության խնդիրն է դրվել, քանի որ 21 տարի առաջ է ստեղծվել կառույցը և ներկայում կան հանգամանքներ, որ պետք է հաշվի առնվեն: Հատկապես ուշադրություն է դարձվելու սահմանափակումների վերաբերյալ կետերին, որը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային: Նոր կանոնանդրությամբ պետք է ամրագրվի, որ ՍԾՏՀ երկրները տնտեսական հարցերում սահմանափակումների չպետք է դիմեն», - ասաց Ղազարյանը։ Նա հավելեց, որ նիստի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ստեղծել զբոսաշրջային ալյանս, նաև քննարկվել է բիզնես-հանրության առավել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ նիստերի շրջանակներում:

Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն այս տարի նախագահում էր Հայաստանը, ներկա 6 երկրների ներկայացուցիչներ քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center