Տատյանա Վալովայա. Մաքսային միությունը Հայաստանին հարկային ինքնիշխանությունից չի զրկում

06 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

NEWS.am-ի հետ հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան ներկայացրել է Միացյալ Մաքսային միության հիմնական «այո»-ն եւ «ոչ»-ը. արդյոք Հայաստանում կթանկանա՞ն արտասահմանյան ապրանքները, ինչպես Ղազախստանում, հնարավոր կլինի՞ լատվիական շպրոտ գնել, եթե Ռուսաստանը կրկին այն արգելի եւ շատ այլ հարցեր:

Միասնականացումը վերաբերում է միայն մաքսային, ոչ թե հարկային դրույքներին. դա յուրաքանչյուր պետության տնտեսական քաղաքականության հարց է:

Ե՞րբ Հայաստանը կսկսի իր մաքսային սակագները Մաքսային միության դրույքներին համապատասխանեցնելը:

Միասնական որոշակի սակագին մենք առայժմ չենք քննարկում: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, եւ դեկտեմբերի 5-ին դրա առաջին նիստը կկայանա: Այնտեղ մենք կդիտարկենք ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչից հետո կսկսվեն այդ ոլորտում խորհրդատվությունները: Այժմ այդ մասին խոսելը վաղ է, բայց ալգորիթմն արդեն հասկանալի է:

Հայ գործընկերները մտահոգվա՞ծ են, որ ՄՄ-ի երկրներից դուրս ներկրումը կարող է թանկանալ մաքսատուրքերի աճի հետեւանքով: Այդպես եղավ Ղազախստանում...

Մեր հայ գործընկերները հայտարարել են, որ, հավանաբար, անցումային շրջան կխնդրեն Միացյալ մաքսային օրենսդրությունից որոշակի շեղումներով: Դրան բնականաբար բոլորն ըմբռնումով են մոտենում: Երկրի տնտեսության համար զգայուն ապրանքային դիրքերից դա իհարկե կպահանջվի:

Ո՞րն է ՄՄ-ում սակագների ներդաշնակեցման տրամաբանությունը, ռուսականով չե՞ն առաջնորդվում:

Դե, ինչպես գիտեք, զուտ ռուսական այլեւս գոյություն չունի. հունվարի 1-ից միացյալ մաքսային սակագին է, ընդ որում՝ այն աստիճանաբար նվազում է՝ հաշվի առնելով ՌԴ-ի պարտավորությունները ԱՀԿ-ի առջեւ: Սեպտեմբերին այն կրկին իջեցրին, եւ այժմ միջին մաքսային սակագինը կազմում է 7,6%:

Մեզ մոտ շուրջ 3,5% է...

Այո, բայց ԱՀԿ-ի առջեւ ձեր պարտավորությունները թույլ են տալիս ինչ-որ տեղ բարձրացնել: Այդ պատճառով մենք հայ գործընկերների հետ խոսել ենք, որ ամենակարեւորը հայկական տնտեսության եւ սպառողների համար կարեւոր դիրքորոշումներ ընտրելն է: Սակայն մենք չենք կարծում, թե գնաճ կլինի, քանի որ Ղազախստանում գնաճը զուտ սակագների ավելացման պատճառով չեղավ: Դա սկզբնապատճառ չէր: Մենք ակնկալում ենք, որ աճ չի լինի, քանի որ գործընթացը բավական ճկուն կլինի:

Իսկ հարկային դրույքների ներդաշնակեցումը քննարկվո՞ւմ է:

Մենք այն ընդհանրապես չենք քննարկում, որովհետեւ Մաքսային միության շրջանակում մենք մեր հարկային համակարգերը չունենք, եւ նույնիսկ Ղազախստանում, ինչպես գիտեք, ԱԱՀ-ի հետ կապված առավել բարենպաստ վիճակ է՝ 12%, իսկ Ռուսաստանում այն 18% է, եւ մենք այն դիտարկում ենք որպես բիզնեսի ներգրավման տեսանկյունից Ղազախստանի մրցակցային առավելությունը:

Դա կարո՞ղ է հանգեցնել բիզնեսի ֆիկտիվ գրանցման:

Դա ֆիկտիվ չէ: Բիզնեսն ընտրում է՝ որտեղ գրանցվել: Կարելի է գրանցել Ղազախստանում եւ հարկերն այնտեղ վճարել: Եթե ամեն ինչ օրինական է, մենք դրանում ոչ մի վատ բան չենք տեսնում: Իսկ նախկինում մենք էական սահմանափակումներ չունեինք, եւ ամեն ինչ ապօրինի էր արվում: Ուստի լավ է, երբ դա վերածվում է խելամիտ համակարգի: Բայց այդ 6%-ը կրիտիկական չեն եւ բիզնեսին չեն ստիպի տեղափոխվել: Երբ Եվրոպայում քննարկում էի ԱԱՀ-ի ներդաշնակեցումը, համաձայնեցին, որ 5 տոկոսային կետի տարբերությունը նորմալ է, դրա պատճառով բիզնեսը չի արտագաղթի: Որովհետեւ դրա փոխարեն այն կբախվի բիզնեսի վերագրանցման եւ այլ ծախսերին: Քսան տոկոսային կետը, իհարկե նշանակալի է, սակայն ոչ 6-7-ը:

Ավելի ձեռնտու չի՞ լինի մտնել Եվրոպայի հետ միասնական տարածք, որտեղ միջին հարկային վճարը 1,5%-ով պակաս է:

Մենք մեր սակագները որպես մեզ համար ներկրման խոչընդոտ չենք դիտարկում: Պարզապես Մաքսային միությունն ստեղծելով՝ մենք առաջին անգամ սկսել ենք մաքսային-սակագնային քաղաքականություն վարել՝ տնտեսության կարգավորման տեսանկյունից: Ես անձամբ մասնակցել եմ մաքսային-սակագնային քաղաքականության ռուսական հանձնաժողովի աշխատանքներին, եւ երբ դիտարկվում էին հարկային վճարների փոփոխությունները, հաճախ դիտարկում էին նաեւ ֆինանսների նախարարության դիրքորոշումը, թե ինչպես կարող են որոշումներն ազդել բյուջեի վրա: Այժմ, երբ մենք որոշումներ ենք կայացնում հանձնաժողովի խորհրդում, հաշվի ենք առնում միայն մեր շուկայում մեր արտադրողների դիրքորոշումները: Եվ դա միանգամայն ճիշտ է, քանի որ մաքսային-սակագնային քաղաքականությունը պետք է մի կողմից պաշտպանի բիզնեսը, մյուս կողմից էլ չպատժի մեր սպառողներին: Անհրաժեշտ է ողջամիտ հավասարակշռություն:

Դիտարկվո՞ւմ է արդյոք միասնական ներկայացուցչության հարցը:

Միասնական ներկայացուցչություն մենք դեռ չունենք, այդ պատճառով էլ, ասենք, Բելառուսի ներկայացուցչությունը չի կարող ապրանքը մաքսազերծել Ղազախստանում: Սակայն այն Բելառուսում մաքսազերծելով, նա կարող է այն շարունակել ուղարկել՝ առանց ամբողջ մաքսային տարածքում հավելյալ գործընթացների: Դա բավական հարմար է, եւ ընկերություններն օգտվում են դրանից:

Դրվա՞ծ է արդյոք հարցն օրակարգում:

Առաջիկայում՝ ոչ, մենք պարզապես քննարկում ենք այն: Դա լավ գաղափար է, որը կբարձրացնի բիզնեսի շարժունակությունը, սակայն դա կիրառելու համար շատ բան պետք է անել: Հարկային մարմինները, բացի զուտ տնտեսականից, ունեն նաեւ իրավապահ գործառույթներ: Եթե, օրինակ, ռուսաստանցի գործարարը խախտում է հարկային օրենսդրությունը, նա ենթարկվում է ռուսական օրենքներին: Իսկ ղազախը ռուսականին չի ենթարկվելու: Այստեղ շատ հարցեր կան: Մենք հասկանում ենք, որ դա լավ գաղափար է, եւ մենք պատրաստ ենք այն քննարկել հետագայում, սակայն ոչ որպես վաղվա օրվա հարց:

Կարո՞ղ են առեւտրում սահմանափակումներ կիրառվել բոլորի համար, այդ թվում՝ սանիտարական եւ ֆիտոսանիտարական հսկողության առումով: Ասենք, եթե Ռոսպոտրեբնադզորն արգելել է Լատվիայից ներկրվող շպրոտները, ապա Հայաստանում նո՞ւյնպես կարգելվի:

Ոչ: Իհարկե, մենք ունենք ստանդարտների ամբողջական ներդաշնակեցում, անասնաբուժական եւ սանիտարական միասնական վկայականներ: Սակայն նման միջոցները բացառիկ են՝ կապված բացառապես քաղաքացիների առողջության պաշտպանության հետ: Մյուս երկրները կարող են միանալ այդ որոշմանը, սակայն դա պարտադիր չէ:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center