Հայաստանը կարող է շահել Իրանի դեմ պատժամիջոցների նվազեցումից

27 նոյեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, հայ գործարարները պետք է ողջունեն վեցյակի երկրների և Իրանի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Ժնևում վեցյակի երկրների հետբանակցությունների ժամանակ Իրանի իշխանությունները խոստացել են կես տարով դադարեցնել ուրանի հարստացումը այդ երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների նվազեցման դիմաց։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն ՂազարյանԱրսեն Ղազարյանի խոսքով, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում առաջին հերթին վերականգնվում են իրանական շուկայի հետ աշխատելու և Իրանի տարածքով Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու Հայաստանի հնարավորությունները:

«Միշտ մենք ասել ենք, և շարունակելու ենք աշխատել, որ Իրանի և Իրանով Արևելքի հետ կապող տարանցիկ ճանապարհներից մեկը դառնանք: Եթե նման վիճակ մնար, մենք Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումից հետո չէինք հասկանա ինչպես պետք է Հայաստանով գար-գնար, եթե Իրանը ավելի խիստ պատժամիջոցների մեջ ընկներ կամ ներքաղաքացիական պատերազմների: Այդ իմաստով, որքան Իրանի համար էր կարևոր միջազգային հանրության հետ համաձայնության գալը, գրեթե այդքան էլ Հայաստանի համար», - ասում է Ղազարյանը:

Վերջին տարիներին Թեհրանի նկատմամբ միջազգային հանրության իրականացրած պատժամիջոցների արդյունքում մենք կորցրել էինք Իրանը որպես տարանցիկ ճանապարհ, ասում է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

«Հեռավոր Արևելքից իրանական նավահանգիստներ եկող բեռները, երբ բերում էինք նաև Իրանի տարածքով, վերջին 1 տարվա ընթացքում կատեգորիկ արդեն բարդացել է․ ոչ մի ծովային ընկերություն իր բեռնակրող նավերը չէր բերում դեպի Բանդար Աբաս նավահանգիստ: Եվ մենք ստիպված ամբողջ բեռնաշրջանառությունը տեղափոխում էինք վրացական Փոթի, Բաթումի նավահանգիստներ», - մանրամասնում է Արսեն Ղազարյանը:

Իրանի բանկային համակարգի վրա դրված արգելքների հետևանքով սահմանափակվել էր նաև այդ երկրի հետ առևտուրը, նկատում է Արսեն Ղազարյանը, հավելելով, որ գերտերությունների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը թույլ կտա Հայաստանին վերադառնալ այդ երկրի հետ նախկին ապրանքաշրջանառության ծավալներին: Ղազարյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 50-ից 60 տոկոսով:

Հայաստանում 1994 թվականից գործարարությամբ զբաղվող և 2007 թվականից ընտանիքով Երևան տեղափոխված Իրանի քաղաքացի Հաբիբը, ով կենցաղային ապրանքներ է ներկրում Հայաստան, ասում է՝ պատժամիջոցների արդյունքում իրենց մոտ ապրանքը թանկացել է:

«Հիմա երեք ամիս է՝ ապրանք չենք կարողանում բերել, ձեռք չի տալիս հիմա: Հիմա սպասում ենք՝ տեսնենք ինչպես է ստացվում», - ասում է նա, - «Դոլարի գինը 3600-ից ընկելա 2900 մեր փողով, էմբարգոի հետ է կապված»:

«Ազատության» հարցին՝ հիմա, երբ Իրանի համար նոր հնարավորություններ են բացվում, պատրաստվո՞ւմ է բիզնեսը տեղափոխել այլ երկիրը, Հաբիբը պատասխանեց․ - «Չէ, ինչո՞ւ․․․ Թուրքիան, Ադրբեջանը, Աֆղանստանն ու Պակիստանն էլ են մոտ ու սահմանակից Իրանին, պարզապես Հայաստանում անվտանգ է, մարդկանց մտածելակերպը մոտ է իրանականին, այստեղ մարդիկ ջերմ են, հյուրասեր, երեխաներս այստեղ ինչպես մեր երկրում լինեն, երբեք չեմ մտածում, որ աղջիկս ուշ է տուն գալիս, կամ ուշ գնում»:

Հայաստանով նաև այլ երկրներ ապրանքների դուրսբերումն է դյուրին, ասում է իրանցի գործարարը:

Նշենք, որ համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվյալների, 2012 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել ավելի քան 242 միլիոն դոլարի ապրանք, արտահանման ծավալները դոլարային արտահայտությամբ կազմել են մոտ 109 միլիոն դոլար:

Աղբյուրը՝ azatutyun.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center