Ռուս տնտեսագետ. Մաքսային միության հովանավորչությունը ձեռնտու է Հայաստանի տնտեսության համար

28 նոյեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Մաքսայի միության հովանավորչությունը կօգնի վերականգնել Հայաստանի արդյունաբերությունը: Նման կարծիք հայտնել է Գլոբալացման ու սոցիալական շարժումների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:

Նրա խոսքով՝ ինտեգրացման մեջ ներգրավված հետխորդհրդային տնտեսությունները զարգացման հնարավորություններ են ստանում: Գլխավոր գործոնը մաքսային տուրքերն են: Որքան բարձր են դրանք շուկայի ընդլայնման ժամանակ, այնքան շատ են հնարավորությունները ներքին արտադրողների համար: «Իհարկե, քանի դեռ ՄՄ անդամ երկրները կենտրոնանա ՀՆԱ նորմերի վրա, նրանք չեն կարողանա ապահովել ՄՄ որակյալ զարգացում»,- նշել է Վ. Կոլտաշովը:

Այն հարցին, թե արդյոք ՄՄ-ն հետաքրքիր է Ռուսաստանի համար առաջին հերթին իր բարձր տուրքերով, օրինակ մսի կամ արտասահմանյան մեքենաների համար, Կոլտաշովը նշել է, որ տարբեր ապրանքների տեսանկյունից կարող են շահել տարբեր երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: «Իհարկե, Ռուսաստանը նույնպես շահեր կունենա: Համընդհանուր խնդիր է արտադրական ոլորտի վերականգնումն ու զարգացումը՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության, ինչը, միանշանակ, շահավետ է Հայաստանի համար»,- նշել է Կոլտաշովը:

Հենց այդ պատճառով էլ այսօր ՄՄ-ն հակադրվում է ԵՄ-ին, որ սա հովանավորչական բլոկ է, թեկուզ դեռ ոչ բավական արդյունավետ, հավելել է տնտեսագետը: Նշենք, որ միջին կշռի ներկրման տուրքը Ռուսաստանում այժմ մոտ երեք անգամ բարձր է, քան ԵՄ-ում:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է հայ եւ ուկրանացի վարձու աշխատողների հանդեպ վերաբերմունքի մեղմացում կամ մոլդավացիների ու վրացիների հանդեպ խստացում, փորձագետը նշել է, որ ԵՄ հետ ասոցացվաող երկրների քաղաքացիների համար Ռուսաստան մուտքն ու աշխատանքը հավանական են, թեեւ, իր կարծիքով, ճիշտ չէին լինի:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center