Մերձավոր Արեւելքի խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ուշադրության կենտրոնում էր

19 նոյեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրել են նոյեմբերի 14-ից 17-ը Դիարբեքիրում կազմակերպված Մերձավոր Արեւելքի խոշորագույն ցուցահանդեսին, որն իր մեջ ներառել էր 3 ցուցահանդեսներ՝ «Մերձավոր Արեւելքի կահույքի եւ դեկորացիաների», «Մերձավոր Արեւելքի սննդի» եւ «Մերձավոր Արեւելքի նորաձեւության»:

Սննդի, արդյունաբերության, շինարարության, տեքստիլ եւ կոսմետոլոգիայի ոլորտը ներկայացնող հայկական ընկերությունների նկատմամբ խիստ հետաքրքրություն են ցուցաբերել թե ցուցահանդեսին մասնակցող այլ ընկերություններ, թե թուրքական իշխանությունների ներկայացուցիչները, թե այցելուները։

Ցուցահանդեսի բացումից րոպեներ անց արդեն Հայաստանի տաղավարին են մոտեցել Դիարբեքիրի նահանգապետ Ջահիթ Քըրաջը, Դիարբեքիրի նահանգային ոստիկանապետ Ռեջեփ Գյուվենը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներ Գալիփ Էնսարիօղլուն, Ջումա Իչթենը, Օյա Էրոնաթը եւ այլ պաշտոնյաներ։

Հայաստանյան ընկերությունների հետ փոխհամագործակցելու առաջարկով են հանդես եկել նաեւ Հյուսիսային Իրաքից ժամանած գործարարները։

Ցուցահանդեսի մասնակից մյուս ընկերությունների ներկայացուցիչները եւ այցելուները զարմանում էին՝ տեսնելով Հայաստանի տաղավարը։ Այցելուների մի մասն էլ հույս էին հայտնում, որ շուտով առիթ կունենան տաղավարում ներկայացված հայկական արտադրանքը գտնել իրենց խանութներում։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center