Էկոնոմիկայի նախարար. ՄՄ-ին անդամակցության դեպքում մեր ոսկերիչները կարող են 6,5% շահել՝ ՌԴ-ի հետ արտահանման մաքսատուրքի վերացման շնորհիվ

19 նոյեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ալմաստահատման արդյունաբերությունը կարող է շահել անմշակ ալմաստների արտահանման մաքսատուրքի վերացումից: Նման կարծիք է հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«ԱԼՌՈՍԱ պետական ընկերությունը, որը նախկինում ալմաստներ էր վաճառում հայ ձեռնարկություններին, այժմ նման քաղաքականություն չի վարում: Հիմքեր չկան ենթադրելու, որ վաճառքը կվերսկսվի ՄՄ Հայաստանի մուտք գործելուց հետո: Փոխարենը մեր արտադրամասերը կարող են շահել ռուսական արտահանման մաքսատուրքերը վերացնելուց», – նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից ալմաստների արտահանման հարկը կազմում է 6.5%: Հարկերը վերացնելու ցանկալիությունն են մատնանշում նաեւ ռուսական արտադրողները, սակայն միայն տեղական աշխատողների համար՝ հումքը վաճառելու նպատակով: Մասնավորապես, ավելի վաղ ադամանդներ արտադրող ռուսական խոշոր «Կրիստալ» ընկերությունը նշել էր, որ իրենց ստացած ալմաստների մի մասը շահավետ է մշակման հանձնել Ուկրաինայում, Բելառուսում եւ Հայաստանում, սակայն արտահանման հարկերը չեզոքացնում են այդ շահույթը: 2009թ. «Կրիստալը» նախատեսել էր համագործակցել հայկական ալմաստի վերամշակման ընկերությունների հետ, սակայն սառեցրել էր այդ ծրագիրը՝ համաշխարհային ճգնաժամի պատճառով:

Աղբյուրը՝  news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center