Շնորհավորանքներ Ռալֆ Յիրիկյանին

12 նոյեմբերի 2013 | | Լուրեր

Նոյեմբերի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, 2004թ. ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ծննդյան օրն է։ Կարճ ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ հայոց բիզնեսի լիդերներից և այսօր հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը։ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն փոխել է Հայաստանի բջջային հաղորդակցության ոլորտի շուկան։ Ընկերությունն այսօր ունի ավելի քան 1200աշխատակից։ Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին։ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում։ Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ։Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում։ Նա Սփյուռքի նախարարության ատյանի (կոլեգիայի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի' տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգևի մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի, ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ է։Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ շքանշաններ, այդ թվում' Մովսես Խորենացի» մեդալ' շնորհված ՀՀ նախագահի կողմից , «Պատվո շքանշան» շնորհված ՀՀ նախագահի կողմից, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան' շնորհված ԼՂՀ նախագահի կողմից , «Անանիա Շիրակացի» մեդալ' շնորհված ԼՂՀ նախագահի կողմից, «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշան' շնորհված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից, «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշան' շնորհված Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, «Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան» շնորհված ՌԴ Նախագահի կողմից, «Ռուսաստանի Դաշնության կառավարական' Վալերի Բրյուսովի անվան մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» շքանշան, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ, «Մանթաշյանց ասպետ» պատվո ադամանդյա շքանշան' շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից, «Մանթաշյանց ասպետ» պատվո պլատինե շքանշան' մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար, «Երևանի զինանշան» հուշամեդալ' Երևանի քաղաքապետի կողմից, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամի, ակադեմիկոսի կոչում, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում, Եվրոպայի Ասպետական Միացյալ Օրդենի Սենատորի շքանշան, Ալեքսանդր Մանթաշևի անվան շքանշան' Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից, «Արծաթե ասպետական աստղ» բարձր պարգև' Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության կողմից (կենտրոնակայանը' Հանովեր, Գերմանիա), «Բնապահպանական պատվոգիր 2011»' World Land Trust-ի կողմից' Հայաստանի բնական հարստության պահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար, «Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված' «Բիզնես առաջնորդության» մրցանակ և այլն։

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է բարձրագույն ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և այլ պատվավոր կոչումներ, այդ թվում' «Տարվա մարդ» կոչումը' «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի և «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը' Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից։

Սիրով շնորհավորում ենք բազմավաստակ գործարարին և հայրենանվեր քաղաքացուն ծննդյան օրվա առթիվ՝ հավատալով, որ նրա այդ բացառիկ հարուստ կենսագրության շատ էջեր դեռ նոր են գրվելու...


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա