ՄՄ Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի 20-ից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ: Այդ մասին նոյեմբերի 6-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի համանախագահ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջեւ փոխհամագործակցության խորացման հուշագրի ստորագրման արարողությունից հետո: Խրիստենկոյի խոսքով՝ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված են մասնագետներ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կառավարություններից:
Ընդ որում Խրիստենկոն Հայաստանի ու ՄՄ միջեւ ընդհանուր սահմանիր բացակայությունը չի համարում «ծայրահեղ գործոն նման խորը ինտեգրացման ճանապարհին»: «Ես չեմ համարում, որ ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունը ինտեգրացման նմանատիպ խորը փուլում խոչընդոտ կարող է դառնալ, երբ խոսքը Մաքսային կամ անգամ Տնտեսական միության մասին է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Երեւանում Հայաստանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջեւ ստորագրվել է փոխհամագործակցության խորացման հուշագրի: Փաստաթուղթը կնքել են ԵՏՀ կոլեգիայի համանախագահ Վիկտոր Խրիստենկոն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել