' /> Լիազորված տնտեսական օպերատոր. ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը - Umba.am

Լիազորված տնտեսական օպերատոր. ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը

31 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում' կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը: Այս մասին հոկտեմբերի 30-ին, նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման վրա կստանան հավաստագիր»: Այն տնտեսվարողները, ովքեր երեք տարի առանց մաքսային վճարների գծով խախտումներ թույլ տալու արտաքին տնտեսական գործունեություն են իրականցրել, բարեխղճորեն կատարել են պարտավորությունները, մաքսային մարմնից կստանան հավաստագիր եւ կճանաչվեն լիազորված տնտեսական օպերատոր:

Նոր կարգավիճակը հնարավորություն կընձեռի աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Միաժամանակ, լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նաեւ նախքան մաքսային վճարների կատարումը: Նրանք, իրենց ցանկությամբ կազատվեն նաեւ նախնական տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ միջազգային պրակտիկան հնարավորություն է ընձեռում ապրանքները տեղափոխել մաքսային սահմանով նախքան մաքսային հայտարարագրերի ներկայացումը:

Նորամուծությունը ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանը ներկայացրել է նաեւ հոկտեմբերի 24-ին Լիտվայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների մաքսային ծառայությունների «Մաքսային համագործակցություն» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը նվիրված էր ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների օրենսդրական, լիազորված տնտեսական օպերատորների եւ ռիսկերի կառավարման ոլորտներում իրականացրած բարեփոխումների գնահատմանը:

Հայաստանի նախաձեռնությունները բարձր են գնահատվել եւ դրական արձագանքի արժանացել նաեւ համաժողովին մասնակցող Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի կողմից, ով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով այցելելով Հայաստան, անդրադադարձել էր ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումներին' նշելով. «Համաշխարհային մաքսային կազմակերպությունը բարձր է գնահատում կոմիտեի արձանագրած առաջընթացը, որն արտահայտվում է սահմանին մաքսային ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներով: Դա է պաճառը, որ այսօր մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, եւ մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում»:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center