Հայ էքսպեդիտոր. շուրջօրյա «Վերին Լարսի» շնորհիվ բեռնատարները ՀԿԵ-ի համեմատ ավելի մրցունակ են

30 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Այն բանից հետո, երբ «Վերին Լարս» անցակետն անցել է շուրջօրյա աշխատանքի, Հայաստանից բեռնափոխադրումները ավելի մրցունակ են դարձել երկաթուղային փոխադրումների համեմատ: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ապավեն» ՍՊԸ հայկական էքսպեդիտորական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

«Եթե հիշում եք, ապա մինչ հոկտեմբեր Լարսն աշխատում էր օրը 24 ժամ: Ընդհանուր առմամբ ավելի կայուն է դարձել: Ուստի բեռների մեծ ծավալը, որն առաջ փոխադրվում էր երկաթուղու միջոցով, բավական թանկ է ու երկարատեւ, իսկ հիմա մեքենաներով ավելի արագ է տեղի ունենում: Եւ դա, եւ գինը մեքենաները դարձրել են ավելի մրցունակ»,- հայտնել է Աղաջանյանը: Նրա խոսքով, իհարկե, մետաղյա ամրանները բեռնատարով չես փոխդարի, իսկ արտադրանքը՝ հեշտությամբ: Այդ պատճառով նկատվում է բեռնափոխադրումների որոշակի չափով տեղաշարժ դեպի մեքենաները:

Նշենք, որ վերջին ժամանակներում Հայաստանի բեռնափոխադրողների մի մասը հայտարարում է, որ երկաթուղայի վագոնների ստացումը բարդացել է այն բանից հետո, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «մայր» ձեռնարկություն համարվող «ՌԵ» ԲԲԸ-ն իր վագոնների պարկը հանձնել է «Բեռների դաշնային ընկերություն» ԲԲԸ-ին: Պատասխանելով այս մասին հարցին՝ Աղաջանյանը նշել է. «Չեմ կարծում, որ դա էական գործոն է: Սակայն, իհարկե, ինչ-որ կերպ ազդել է, քանի որ որոշ տեսակի վագոններ ստանալը բարդացել է, օրինակ, հատուկ մթերային վագոններ կամ ցիստերններ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը «Վերին Լարս» անցակետը 2010թ.-ի վերանորոգումից հետո առաջին անգամ աշխատել է շուրջօրյա ռեժիմում:

«ՌԵ» ԲԲԸ-ի դուստր կազմակերպություն հանդիսացող «ՀԿԵ» ՓԲԸ-ն 2008թ.-ից Հայաստանի երկաթգծերի կոնցեսիոներն է:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center