ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու համար խորքային ռեֆորմների անհրաժեշտություն է տեսնում

30 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանը հաջորդ տարի գործարարությամբ զբաղվելու դյուրացման համար բարեփոխումների հավակնոտ ծրագիր կիրականացնի։ Երկիրը ներկայում հասել է մի մակարդակի, երբ արդեն լուրջ ռեֆորմներ են հարկավոր։ Այս մասին Doing Business 2014 «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի հրապարակման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։ Հայաստանը հրապարակված զեկույցում երեք կետով բարելավել է դիրքը, ինչը խոսում է կատարված աշխատանքի արդյունավետության մասին: Իսկ ինչ վերաբերում է 2013 թվականի վերագնահատված զեկույցում Հայաստանի հետընթացին (2013թ. հրապարակված զեկույցում Հայաստանը 32-րդն էր, իսկ վերագնահատվածում' 40-րդը), դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ «Առաջին խնդիրը կառավարական որոշումների իրագործելության մեջ է. օրինակ, երբ մենք հայտարարում ենք, որ այս կամ այն որոշումն է կայացվել, և նոր ընթացակարգերով է կատարվում բիզնեսի գրանցումը, իսկ գործարարները շարունակում են հին մեխանիզմներով աշխատել, դա բացասաբար է գնահատվում «Doing Business»-ի թիմի կողմից։ Մյուս խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տարի ավելանում է զեկույցում գնահատվող երկրների ցանկը և եթե այդ պետությունն ավելի բարենպաստ դիրքում է, հետևաբար մենք հետընթաց ենք գրանցում։ Երրորդ խնդիրը էլեկտրոնային համակարգերի ներդրումն է տարբեր ոլորտներում։ Օրինակ, Մալազիայի դատական համակարգում այս տարի ներդրվել էր այդ համակարգը, որն էլ բարձրացրել էր այդ երկրի դիրքերը վարկանիշային ցուցակում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը։ Նա փաստեց, որ բոլոր երկրներն արդեն հասկացել են էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և ձգտում են դրան։

Հոկտեմբերի 29-ին հրապարակված Doing Business-2014-ի «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշային զեկույցում Հայաստանը երեք կետով բարելավել է դիրքը։ Երկրի գործարար միջավայրը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ երկրների շարքում և երկրորդը տարածաշրջանում' զիջելով միայն Վրաստանին: 2014 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը' զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից: Սեփական բիզնեսը սկսելու ոլորտում Հայաստանը 4 կետով առաջընթաց է արձանագրել՝ նախորդ տարվա 10-րդ հորիզոնականից տեղափոխվելով 6-րդ։ Շինարարության թույլտվություն ստացման չափորոշիչով 8 կետով հետընթաց է արձանագրվել՝ 71-րդից 79-րդ տեղ։ Էներգացանցերին միանալու չափորոշիչով Հայաստանը 2 կետով զիջել է իր դիրքերը՝ 107-րդ հորիզոնականից տեղափոխվելով 109-րդ։ Հայաստանը հետընթաց է արձանագրել սեփականության գրանցման (1 կետով), վարկերի հասանելիության (2 կետով) և ներդրողների իրավունքների պաշտպանության (1 կետով) չափորոշիչներով։ Առաջընթացի լավագույն ցուցանիշը Հայաստանն արձանագրել է հարկերի վճարման հարցում՝ բարձրանալով միանգամից 9 կետով, ինչի արդյունքում այն 112-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդ հորիզոնական։ Արտաքին առևտրի հարցում Հայաստանը 1 կետով նահանջել է՝ 116-րդից տեղափոխվելով 117-րդ հորիզոնական։ Պայմանագրերի կետերին հետևելու չափորոշիչով այն 5 կետով բարելավել է իր դիրքերը՝ 117-րդ հորզոնականից տեղափոխվելով 112-րդ։ Հայաստանի դիրքերն անփոփոխ են մնացել միայն սնանկության կարգավորման հարցում, որտեղ մեր երկիրը պահպանել է 76 հորիզոնականը։

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center