' /> Doing Business 2014 զեկույցում Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է - Umba.am

Doing Business 2014 զեկույցում Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է

29 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Doing Business-2014-ի «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշային զեկույցում Հայաստանը զգալիորեն բարելավել է դիրքը. երկրի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում' զիջելով միայն Վրաստանին: 2014 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը' զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: «Նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը բարելավել է դիրքերը երեք աստիճանով: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 հրապարակված' «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշային զեկույցը կազմվել է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկի ամփոփման հիման վրա»,-ասաց փոխնախարարը:

Հարցմանը մասնակցել է 189 պետությունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը: Լավագույն տասնյակում են Հոնգ Կոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Մալազիան, Կորեան, Վրաստանը, Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը:

Համաշխարհային բանկի «Doing Business» («Գործարարությամբ զբաղվելը») զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա՝ հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջև 10 ոլորտներում՝ ընկերության հիմնադրամ, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության լուծում։ «Doing Business» զեկույցում այս տարի գնահատվող երկրների ցանկում ավելացել են ևս չորս երկրներ։

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center