Հայաստան. հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել

28 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել: Իրացման ծավալների առումով արտահանումը կազմել է 39.9 տոկոս, որից 23.5 տոկոսը մետաղական հանքի հայտնաբերման ու հետագա մշակման արդյունահանմանն է պատկանում: Մնացյալ 15.8 տոկոսը ալկոհոլային խմիչքին, ծխախոտին եւ այլ ապրանքներին է բաժին հասնում:

Արտահանման աշխարհագրությունը նշված ժամանակահատվածում հետեւյալն է՝ առնվազն 25 տոկոսն արտահանվել է ԱՊՀ երկրներ, ավելի քան 75 տոկոսը՝ ամբողջ աշխարհ: Ընդ որում մետաղական հանքի արդյունահանման եւ մշակման ոլորտների արտադրանքն առաքել են «մնացած» երկրներ: Բացի այդ, արտահանման ծավալի բարձր մասնաբաժինը այդ երկրների համար հագուստն է (90.5 տոկոս), ծխախոտը (84.4 տոկոս): ԱՊՀ երկրները (հիմնականում Ռուսաստան) առաջատար են այնպիսի ապրանքների ներմուծման համար, ինչպիսիք են խմիչքը՝ արտահանման ծավալի 92.2 տոկոս:

Ապրանքների արտահանման համակարգում առաջնային է Հայաստանում մետաղի արդյունահանման ու մշակման բնագավառը: Ընթացող տարվա հունվար-օգոստոսին այն կազմել է 33.6 տոկոս: Մոլիբդենի արդյունաբերման ծավալների մեծացմամմ ընդհանուր առմամբ արտահանման ծավալները նույնպես կավելանան:

Երկրորդ տեղում է մետաղական հանքերի հայտանբերումն է՝ արտահանման ծավալի 26.2 տոկոսը: Նշված ժամանակահատվածում խմիչքի արտահանումը կազմել է 15.1 տոկոս:

Նշենք, որ մետաղական հանքերի արդյունահանման ու մշակման ոլորտենրի նման բարձր ցուցանիշ ապահովել են քիչ անձնակազմով ձեռնարկությունները:

Անցյալ տարի 2587 ձեռնարկությունների մոնիթորինգը ցույց ըտվեց թվով մոտ 83.4 հազար անձնակազմ: Հայտնաբերման ոլորտում աշխատել է 6.75 հազար մարդ, կամ 8.1 տոկոս:

Շատ հարցերում դրա հետ կապված մետաղի արդյունահանման ձեռնարկություններում աշխատել է 3.68 հազար մարդ (4.4 տոկոս): Այդ կերպ այդ երկու բնագավառների տեսակարար կշիռը կազմել է 12.5 տոկոս:

Նույն է իրավիճակը ալկոհոլային խմիչքի հետ: Աշխատող անձնակազմը 1.77 հազար, որն արտադրության ընհանուր ծավալոմ կազմում է 2.1 տոկոս:

Հետ մնացող ճյուղերի համար արատքին շուկայում առաջընթացի հնարավորություններ կան: Այսպես, այժմ հիմնականում ներքին պահանջարկի համար աշխատող ոչ մետաղական հանքային ժայռերի արդյունահանման արդյունաբերությունը կարող է մուտք գործել հսկայական ռուսաստանյան շուկա: Ըստ փորձագետների՝ այս խնդրի լուծման համար արտադրության ոլորտում ծավալները մի քանի անգամ կավելանան: Տեղեկության համար նշենք, որ 2013 թ. հունվար - հուլիսին Ռուսաստանում շինարարության ծավանլերը կազմել են 2 տրլ 815,7 մլրդ ռուբլի (համարժեք է ավելի քան 87 մլրդ դոլարի):

Թեթեւ արդյունաբերության հայրենական ձեռնարկությունները որոշակի հուսյեր ունեն արտաքին շուկայում ապրանքի իրացման հարցի լուծման վերաբերյալ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունից հետ: Խորհրդային ժամանակներում արտադրության 80 տոկոսն արտահանվում էր խոհրդային պետություններ: Այժմ թեթեւ արդյունաբերության արտադրանքն արտահանվում է զարգացած երկրներ:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center