Ա. Ղազարյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը

25 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունում է և իր զորակցությունն է հայտնում ՀՀ Կառավարության որոշմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:

Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունում է ՀՀ կառավարության այդ որոշումը, որը հավասարակշռված ու շահեկան քայլ է մեր երկրի տնտեսության զարգացման նոր տրամաբանության և նոր իրողությունների առումով։ Մենք՝ գործարարներս համոզված ենք, որ «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը և այն ամենին, ինչը այսօր կարող է զորակցել գործարարներիս արտաքին տնտեսական կապերի աշխուժացման և ծավալման գործում»,-ասված է տարածած հայտարարության մեջ: 

Աղբյուր՝ panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center