ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության որոշմանը

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության' հոկտեմբերի 23-ի նիստում ընդունված «Բաց երկնքի» քաղաքականության անցման մասին որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշվում է միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
«Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀկառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում: Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակիաճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:
ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունում է ՀՀ կառավարության այդ որոշումը, որը հավասարակշռված ու շահեկան քայլ է մեր երկրի տնտեսության զարգացման նոր տրամաբանության և նոր իրողությունների առումով։ Մենք՝ գործարարներս համոզված ենք, որ «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը և այն ամենին, ինչը այսօր կարող է զորակցել գործարարներիս արտաքին տնտեսական կապերի աշխուժացման և ծավալման գործում»։
Աղբյուրը՝ armenpress.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել