' /> Արսեն Ղազարյան. «Կառավարման ոլորտում մեծ է սուբյեկտիվ գործոնը» - Umba.am

Արսեն Ղազարյան. «Կառավարման ոլորտում մեծ է սուբյեկտիվ գործոնը»

24 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով' գալիք տարի լրացուցիչ մոտ 100 միլիարդ դրամի հարկերի հավաքումը բացասաբար չի անդրադառնա բիզնես հանրության վրա, եթե իշխանությունները հարկահավաքն իրականացնեն հավասարաչափ:

«Եթե բոլորին հավասարաչափ ենք հարկում, դա միշտ մենք' որպես միություն, հնչեցրել ենք: Եթե հավասար ենք հարկվում, միշտ հնարավոր է գոտիները ձգել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ղազարյանը:

Սեպտեմբերի վերջին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ գալիք տարի իշխանությունները մտադիր են ավելացնել կենսաթոշակներն ու պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, նշեց նաև, որ այդ անելու համար հարկավոր է պետական բյուջեն համալրել լրացուցիչ գումարով: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ գումարը կոմիտեն մտադիր է գանձել խոշոր հարկատուներից։

Նշենք, որ 2014-ը կլինի երրորդ տարին, որ Կառավարությունը լրացուցիչ հսկայական գումար է հավաքում բիզնեսից. անցած տարի գանձվեց լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ ու տուրք, այս տարի պետք է հավաքվի լրացուցիչ ավելի քան 110 միլիարդ:

Ըստ Արսեն Ղազարյանի, Կառավարությունը պետք է ցույց տա, թե այդ շուրջ 100 միլիարդ դրամը կոնկրետ ո՞ր ոլորտներից և ի՞նչ տոկոս է հավաքելու. - «Ժամանակն է, որ Կառավարությունը հստակ բարձրացնի այս հարցը և հստակ առաջադրանք դնի ՊԵԿ-ի առաջ, հակառակ դեպքում պլանի կատարման պարտավորությամբ ՊԵԿ-ը կանի այն, ինչ որ անում է' կքամի մինչև վերջին կաթիլը հնարավոր այն ձեռնարկություններից, այն ճյուղերից, որոնք շահույթ ունեն, շահութաբերություն ունեն և ի վիճակի են վճարել: Եվ երկրորդը. եթե մենք գնալու ենք այսպիսի ցուցանիշներով տարին տարվա վրա, ապա ստվերայնության աստիճանը պետք է կտրուկ իջեցնել: Ցավոք սրտի, մենք ունենք ոլորտներ (ակնհայտ է բոլորին, և դա ընդունում է Կառավարությունը), որտեղ մինչև 30, 40, 45, 55 տոկոս ստվերայնություն կա»:

Հարցին, թե իշխանությունները ինչո՞ւ հավասարաչափ չեն հարկում'այդ թվում խոշոր բիզնեսին, Ղազարյանն արձագանքեց. - «Քանի որ կառավարման ոլորտում սուբյեկտիվ գործոնը մեծ է, քանի որ մենք, ցավոք սրտի, դեռ անցումային տնտեսություն ենք: Ցավոք սրտի, դեռևս մենք չենք կարող ասել, որ լիարժեք ունենք բուրժուական դասակարգ' ձևավորված, հասուն, որը ունի սոցիալական պատասխանատվություն, ունի բարոյական սկզբունքներ և արժանավայել է գնահատում իր դերը հասարակության մեջ»:

Իսկ հարցին, թե արդյոք պատճառների թվում չէ նաև մեզանում առկա քաղաքական և տնտեսական կոռուպցիան, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը պատասխանեց. - «Կոռուպցիան համակարգային հիվանդություն է, որը բոլոր հասարակություններում կա տարբեր աստիճաններով: Մեզ մոտ, այո, կոռուպցիայի դրսևորումը, տոկոսը և' բարձր է, և' այլանդակ»:

Այդքանով հանդերձ մեր զրուցակիցը ընդգծեց, որ իշխանությունները ձգտում են, քաղաքական կամք ունեն բիզնեսը հավասարաչափ հարկելու. - «Այդ քաղաքական կամքը հստակ կա: Այլ բան է, որ արդյունավետ, լիարժեք չի ստացվում: 90-ականներից ձևավորված մեր տնտեսությունը, մեր գործարարությունը բավական բարդ է: Կա'մ մենք պետք է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ ջարդենք, փշրենք, որտեղ միանշանակ թացը չորի հետ շատ բան է այրվում, կա'մ էվոլյուցիոն ճանապարհով, ինչը որ մենք անում ենք, ամեն մի գործիքին, որը պետք է տանի կաշառակերության, ստվերայնության, կոռուպցիայի նվազեցմանը, կարծես թե, շուկան ինքն է լուծումներ գտնում»:

Հայաստանյան բիզնես հանրության ներկայացուցչի հետ զրուցեցինք նաև արտագաղթի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, վերջին վեց տարիներին երկրից մեկնել է մոտ 170 հազար մարդ: Արսեն Ղազարյանը մտահոգություն հնչեցրեց՝ եթե արտագաղթի ներկայիս տեմպերը շարունակվեն, այն ոչ միայն բացասաբար ու լրջորեն կազդի տնտեսության վրա, այլև կդառնա ազգային անվտանգության խնդիր:

«Ես չեմ տեսնում այսօր արտագաղթի դեմն առնելու իրական մեխանիզմներ' եթե ոչ աշխատատեղեր, եթե ոչ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխություն, եթե ոչ, ինչու չէ, ապահովություն: Չէ՞ որ ամբողջ տարածաշրջանը այսօր մեզ մոտ եռում է», - եզրափակեց Արսեն Ղազարյանը:

Աղբյուրը՝ azatutyun.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center