«Ապահովագրելով արտահանումը` կանխարգելում ենք «քցվածությունը». Արսեն Ղազարյան

22 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դրական քայլ է համարում Արտահանման ապահովագրական կազմակերպության ստեղծումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ա.Ղազարյանն ասաց, որ գործարարները տարիներ շարունակ առաջ են քաշել այս հարցը: «Կարծում եմ, որ ՀՀ կառավարության այս որոշումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն արտահանման ծավալների ավելացման, այլև տնտեսության զարգացման վրա»,- ասաց նա:

Նշենք, որ գործադիրի հոկտեմբերի 17-ի նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Հայաստանում հիմնադրվում է Արտահանման ապահովագրական կազմակերպություն: Տնկերության ընդհանուր կապիտալը կազմում 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը' 1,5 մլրդ դրամ: Ընկերությունը ստանձնում է արտահանման հետ կապված այնպիսի ռիսկեր, որոնք ներկայումս հնարավոր չէ ապահովագրել ՀՀ ապահովագրական շուկայում, մասնավորապես գնորդի սնանկության կամ վճարումից ինքնակամ հրաժարվելու (առևտրային ռիսկեր), արտահանման նպատակային երկրում քաղաքական, պատերազմական իրավիճակով կամ բնական աղետներով պայմանավորված (քաղաքական/երկրի ռիսկեր)' գնորդի չվճարման հետևանքով արտահանողի կրած ֆինանսական վնասների ռիսկեր:

Ա.Ղազարյանի խոսքերով' արտահանվող ապրանքների ապահովագրության մեխանիզմը գործում է ամբողջ աշխարհում: «Եթե դու արտահանումը ապահովագրում ես, ապա դրանով կանխարգելում ես «քցվածությունը», քանի որ արտահանվող ապրանքների գումարների ստացման երաշխիքը տալիս է տվյալ կազմակերպությունը: Եթե ապրանքը արտահանում ես, բայց 2-3 ամիս հետո դրա դիմաց քեզ չեն վճարում, ապա այստեղ Արտահանման ապահովագրական կազմակերպության կողմից ստանում ես փոխհատուցում: Այսպիսիով, արտահանողի ֆինանսական ռիսկերը դառնում են զրո»,- ասաց Ա.Ղազարյանը:

Աղբյուրը՝ panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center