ՀԱԳՄ – ARMPROD EXPO

21 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին 11-րդ ցուցահանդեսի բացման առիթով, նշեց, որ սա ցուցահանդեսների շարքում «ամենահամուհոտովն» է, քանի որ ներկայացնում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բերքն ու բարիքը: «Սա մի ոլորտ է, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, մի ոլորտ, որը մեր իրական արտահանման հեռանկարները բացող միջոցառումներից է: Այսօր բոլորս ևս մեկ անգամ կհամոզվենք, որ արտաքին շուկաներում մենք կկարողանանք տեղ զբաղեցնել, եթե ունենք այսպիսի որակյալ վերամշակված մթերք, կազմակերպված ընկերություններ և, ամենակարևորը, սա այն ոլորտն է, որ եթե 50 ձեռնարկություն է մասնակցում, ապա դա ենթադրում է նվազագույնը 100 հազար գյուղացու հետ աշխատանք»,- ասաց Արսեն Ղազարյանը' մաղթելով «Արմպրոդքսպո»-ին արդյունավետ աշխատանք։

Եռօրյա այս ցուցահանդեսը մի յուրօրինակ հանրագումար է, որը նպաստելու է ոչ միայն ներքին շուկայի աշխուժացմանը, այլև արտաքին նոր կապերի հաստատմանը և նոր ծրագրերի իրականացմանը։

Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին Մերգելյան ինստիտուտում բացված «Արմպրոդէքսպո» (ARMPROD EXPO) ամենամյա ցուցահանդեսում: Երկօրյա ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների ջանքերի, պետական քաղաքականության և աջակցության արդյունքում առկա են դրական տեղաշարժեր, կայունացման և զարգացման հեռանկարներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ցուցահանդեսի բացումը ազդարարելով' նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով' «Արմպրոդէքսպո»-ում ներկայացվածը գյուղի աշխատավորի, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների քրտնաջան աշխատանքի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին 11-րդ ցուցահանդեսի բացման առիթով, նշեց, որ սա ցուցահանդեսների շարքում «ամենահամուհոտովն» է, քանի որ ներկայացնում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բերքն ու բարիքը: «Սա մի ոլորտ է, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, մի ոլորտ, որը մեր իրական արտահանման հեռանկարները բացող միջոցառումներից է: Այսօր բոլորս ևս մեկ անգամ կհամոզվենք, որ արտաքին շուկաներում մենք կկարողանանք տեղ զբաղեցնել, եթե ունենք այսպիսի որակյալ վերամշակված մթերք, կազմակերպված ընկերություններ և, ամենակարևորը, սա այն ոլորտն է, որ եթե 50 ձեռնարկություն է մասնակցում, ապա դա ենթադրում է նվազագույնը 100 հազար գյուղացու հետ աշխատանք»,- ասաց Ղազարյանը' մաղթելով «Արմպրոդքսպո»-ին արդյունավետ աշխատանք:

Ներկայացված տաղավարներից մասնակիցների ամենամեծ ուշադրությունը գրավողներից մեկը' «Արզնի տոհմային տնտեսության» տաղավարն էր: «Ի տարբերություն ներմուծող ընկերությունների' այս տաղավարում ներկայացված խոշոր եղջերավոր անասունները վարժեցված են մեր բնակլիմայական պայմաններին, մեր սարերին: Կենդանիներն առանձնանում են շատ բարձր կաթնարտադրությամբ: Մսային ցեղատեսակները օրական 750 գրամ քաշաճ են ապահովում' պարզ կերերի' խոտի և ծղոտի հաշվին»,- ասաց «Արզնի տոհմային տնտեսության» տնօրեն Գեղամ Ջանվելյանը: Նա պարզաբանեց, որ տաղավարում ներկայացված կենդանիների առանձնահատկությունն այն է, որ իրենց ցեղատեսակները ներմուծվել են Ավստրիայից, և այժմ երկարատև աշխատանքի արդյունքում դրանց հնարավոր է բուծել նաև մեր երկրում:

Մեծ հեղինակություն վայելող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը համարվում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը, որին մասնակցում են առաջատար արտադրողներ, մատակարարներ և դիստրիբյուտորներ:

Ոլորտի առաջատար ընկերությունների հետ մեկտեղ ցուցահանդեսին մասնկացում են նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքն արդեն որոշակի տեղ է գրավում երկրի ներքին շուկայում:

Հոկտեմբերի 20-ի «Արմպրոդէքսպո»-ի շրջանակում տեղի է ունանալու Հայաստանի խոշորագույն «Ագրոֆորում»' նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերության վերամշակման հարցերին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center