Synopsys-ը կշարունակի կադրեր պատրաստել Հայաստանում, թեեւ այլ ընկերություններ «փախցնում են» այդ կադրերին

05 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Հարցազրույց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ:

Պարոն Գոլդման, վերջին շրջանում էլեկտրոնային նախագծման հայաստանյան շուկայում ակտիվացած ընկերությունները սկսել են ձեզանից կադրեր փախցնել: Նկատի ունեմ memoir systems-ին, Mentor graphics-ին, Sonics-ին, Instigate-ին: Դա ձեզ մոտ խնդիրներ չի՞ առաջացնում:

Այդ ընկերությունները չէին մտնի Հայաստան, եթե այստեղ մասնագետ չլիներ: Այն փաստը, որ Synopsys-ը պատրաստում է բարձրակարգ մասնագետների մի ողջ շտեմարան, նման ընկերությունների մոտ վստահություն է առաջացնում Հայաստան գալու համար: Իհարկե՝ դա նաեւ այդ ընկերությունների մոտ ստեղծում է մրցակցություն, թե լավ մասնագետներին ո՞վ կվերցնի աշխատանքի: Բայց դա նաեւ բացատրվում է այդ ոլորտի մասնագետների բարձր պահանջվածությամբ, լրացուցիչ հետաքրքրություն է ստեղծում կիբեռնետիկա մասնագիտության նկատմամբ: Շատ մարդիկ են հիմա ցանկանում մտնել այդ ոլորտ, ու դա բոլորի համար էլ լավ է, ուժեղացնում է ոլորտն ու երկիրը:

Բայց եթե դուք գումար եք ծախսում մասնագետին պատրաստելու համար, իսկ այլ ընկերություն վերցնում է մասնագետին ձեզանից, միթե դա ձեզ համար խնդիր չէ:

Իհարկե՝ այո:

Դուք փոխհատուցում պահանջելու ե՞ք այդ ընկերություններից:

Ես չեմ կարող ստիպել այդ ընկերությանը՝ ներդրում անել կրթական համակարգում: Բայց անկախ ամեն ինչից՝ Synopsys-ը շարունակելու է իր ներդրումները երիտասարդ կադրեր պատրաստելու ուղղությամբ: Դա կարեւոր է ողջ Հայաստանի համար, բայց նաեւ՝ մեր ընկերության համար:

Բայց գուցե պայմանագրերը փոխե՞ք, որպեսզի երիտասարդները որոշակի պարտավորություն ունենան ձեր կրթական ծրագրերն ավարտելուց հետո:

Մենք Սիլիկոնային հովտի ընկերություն ենք, աշխատում ենք այդ միջավայրի արժեքներով: Մեր սկզբունքն է՝ մարդ պետք է աշխատի իր կամքով: Դա մեր խնդիրն է՝ դարձնել մեր աշխատատեղն այնքան ցանկալի, որ աշխատողը չցանկանա հեռանալ: Ու դա միայն գումարին չի վերաբերում՝ աշխատակիցը պետք է զգա իր աշխատանքի արդյունքները, պետք է զգա, որ աշխատում է մի ընկերությունում, որը ներդրումներ է կատարում իր երկրում:

Որքա՞ն գումար եք ծախսում կրթական ծրագրերի համար:

Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, սակայն բավական նշանակալից ներդրում ենք անում: Մենք ամեն տարի պատրաստում ենք մոտ 100 ինժեներ:

Քանի՞ աշխատող է հեռացել Synopsys-ից:

Ես իրավունք չունեմ հայտարարել այդ թիվը, սակայն նշանակալից թիվ չի կազմում:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center