' /> ՀԱԳՄ խորհրդի նիստ - Umba.am

ՀԱԳՄ խորհրդի նիստ

09 սեպտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Սեպտեմբերի 9–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգային առաջին հարցը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Դրական կարծիք չստացած' պարտադիր ֆինանսական աուդիտ անցած ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների հետագա խնդիրների մասին թեմայի վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում գործարարների մտահոգություններին ու հարցադրումներին պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիաննա Հունանյանը։

ՀՀ վարչապետի մոտ 2013թ. հունիսի 8–ին կայացած հանդիպման արդյունքները ներկայացրեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

Շիրակի մարզպետի և Գյումրի քաղաքի իշխանությունների հետ հանդիպման արդյունքների և դրա հետ կապված հետագա քայլերի խնդրին անդրադառնալով՝ Միության նախագահը նշեց, որ այն պետք է լինի շարունակական և առավել գործնական։ Պարոն Ղազարյանը, որպես անհրաժեշտ գործոն, կարևորեց պրակտիկ վարչարարության ընթացքում գործարարությանը խոչընդոտող հարցերի հավաքագրումը։

Միության գործադիր տնօրենը խորհրդի անդամներին ներկայացրեց Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի 10–րդ հաշվետու–ընտրական համագումարին մասնակցելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից 2013թ. դեկտեմբերի 28–ին անցկացվելիք համահայկական վիճակախաղին աջակցելու վերաբերյալ հարցերը, որոնք արժանացան խորհրդի անդամների հավանությանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center